Ամուսինս երեխաներիս աչքի առաջ անընդհատ նեղացում է ինձ, բայց ես չեմ կարող լքել նրան

Ես 36 տարեկան եմ: Արդեն 10 տարի է ամուսնացած եմ :

Մենք հիմնականում ապրում ենք իմ աշխատած գումարով, իսկ ամուսնուս աշխատածը ծախսվում է տան կառուցման վրա, քամի որ տուն չունենք և ներկա պահին ապրում ենք մի փոքրիկ տնակում՝ որը մերը չի: Մենք ունենք 3 աղջիկ երեխա, փոքր աղջիկս երկու տարեկան է:

Կյանքն անցնում էր ակնթարթորեն, չես հասցնում նկատել անգամ։ Հաճախ ինձ երջանիկ կին եմ զգում, բայց երբ ամուսինս ձեռք է բարձրացնում  վրաս և հարվածում ինձ սառնասրտորեն, ամեն ինչ դառնում է անիմաստ: Նա շատ լավ հայր է իր երեխաների համար, և ինքը՝ նույնպես առանձ հայր է մեծացել:

Նրա հարվածներից իմ մարմնի վրա առաջացած կապտուկներն արդեն երկար ժամանակ է չեն անցնում:

Նա ինձ այսօր հարվածեց մեր փոքր աղջկա պատճառով։ Նա գիտի, որ ես երեխային սառը ուտելիքներ չեմ տալիս՝ բայց նա տվեց, և երբ ես վերցրեցի, որ տաքացնեմ այն երեխան սկսեց բարձր լացել, և նա ուժեղ հարվածեց իմ ականջին, իսկ ես գլուխս հարվածեցի սեղանին: Ես շատ լուրջ վնասվածքներ ստացա, դա աններելի է: Ինչպես կարող եմ ապրել նման մարդու հետ:

Երեխաներս շատ են սիրում նրան: Բայց ես երջանիկ չեմ նրա հետ:

Փոքր աղջիկս նրա պատճառով լացկան է դարձել: Մի օր նա աշխատանքից տուն վերադաձավ և երեխայի հետ խաղում էր բազմոցին, նրան կանչեցին, իսկ  նա թողեց երեխային բազմոցին մենակ, երեխան ցած ընկավ, այդ դեպքի պատճառով մենք  մեկ ամիս գտնվում էինք հիվանդանոցում։ Երեխան լուրջ վնասվել էր, երկար ժամանակ չէր կարողանում նորմալ շարժվել: Գիտեմ, որ հանուն երեխաների պետք է շարունակեմ նրա հետ ապրել: Բայց ես շատ վիրավորված եմ, և ուզում եմ արժանի հարված տալ: Ես հասկանումեմ նաև, որ նա մեծացել է առանց հայրական սիրո: Եվ ես չեմ ուզում, որ իմ երեխաները հայրական սիրո պակաս զգան:

Ի՞նչ անեմ, ումի՞ց խորհուրդ հարցնեմ։

Ծնողներիս էլ անհանգստացնել չեմ ցանկանում։ Նրանք մեծ են չեն դիմանա այս վշտին։

Օգնեք խնդրում եմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: