Ամուսինս ասաց, որ ցանկանում է որորշ ժամանակ իրարից առանձին ապրենք․ Չգիտեմ թե ինչպես վերադարձնեմ նրա մեծ սերն իմ հանդեպ

Ես ու ամուսինս 7 տարի է արդեն միասին ենք։ Ունենք երկու երեխա, փոքրը 4 ամսական է։ Վերջին մեկ տարում մեր հարաբերությունները շատ են փչացել, ամուսինս ամբողջ օրը աշխատանքի վայրում է, իսկ ես անընդհատ մենակ եմ մնում՝ երեխաների հետ միասին: Ամուսինս մաքրության սիրահար է և դրա պատճառով մեր մեջ կոնֆլիկտներ էր առաջանում։

Երբեմն նա տուն էր գալիս խմած վիճակում։ Մեկ շաբաթ առաջ էլ խոսակցություն տեղի ունեցավ մեր միջև և նա առաջարկեց ապրել առանձին։ Նա ասաց, որ հոգնել է նման հարաբերություններից, իսկ հաջորդ օրը խոստովանեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ շփվում է մեկ ուրիշ աղջկա հետ։ Դե, իմ կողմից իհարկե հիստերիա եղավ։

Ես լացում էի, գոռում և նրան ասացի, որ ինձ երեխաների հետ միասին տանի ծնողներիս տուն, փորձեցի զանգահարել նրանց, բայց ամուսինս թույլ չտվեց: Նա ասաց, որ դեռ ոչ մեկին ոչինչ չասեմ, որ մենք դեռ հնարավորություն ունենք ամեն բան շտկելու, որ ես պետք է շատ ջանք գործադրեմ, քանի որ նրա համար դեռ շատ թանկ եմ:

Նա անտարբեր չէ, բայց այն մեծ զգացմունքներն այլևս չկան։ Նրան կայծ է պետք։ Նա ասաց, որ ուզում է, որ ես հետաքրքիր դառնամ անձնական զարգացման առումով։ Ես սիրում եմ նրան և երեխաներիս։ Եվ ես գիտեմ, որ ես ինքս եմ մեծապես մեղավոր և այժմ պետք է անեմ ամեն բան, որպեսզի փրկեմ ընտանիքս։ Այդ օրվանից անցել է մի քանի օր։

Նա աշխատանքի վայրից անընդհատ զանգում է և հետաքրքրվում մեզանով, ավելի շուտ է տուն գալիս և փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել ինձ և երեխաների հետ։ Չգիտեմ նա իսկապես զղջում է իր արարքի համար և դադարեցրել է շփումը այդ աղջկա հետ, թե՞ կապը շարունակվում է և նա ամեն բան անում է, որ ես դա չնկատեմ։ Փորձում եմ հավատալ նրան և պահպանել ընտանիքս։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: