Ինձ թվում էր, թե լավ ընտանիք ունեմ: Ամուսինս աշխատում էր, միասին մեծացնում էինք մեր երեք երեխաներին: Ոչ մի բանի կարիք չունեինք: Ես էլ հասցնում էի բոլոր տան գործերը, հոգում էի երեխաներիս կարիքները: Սակայն, որքան էլ որ զարմանալի չէ, ինձ հետևելու ժամանակ չունեի: Մարզասրահ չէի հաճախում, անկանոն էի սնվում, և ավելորդ քաշ ունեի: Չնայած այդ ամենին, իմ ու ամուսնուս միջև կար վստահություն և հարգանք:
Բայց ժամանակի հետ զգացի, որ մի բան այն չէ: Նա երկար ժամանակ հեռախոսը ձեռքին էր անցկացնում, ժամերով միայնակ մնում էր սենյակում և ինչ-որ մեկի հետ խոսում, ինձ բոլորովին ուշադրություն չէր դարձնում:

Մի գիշեր էլ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ, ամուսինս քնած էր, որոշեցի գաղտնի կարդալ: Իմ կասկածները հաստատվեցին. նա սիրուհի ուներ:
Առավոտյան չդիմացա և ամուսնուս ասացի, որ ամեն ինչ գիտեմ, կարդացել եմ բոլոր հաղորդագրությունները, գիտեմ, որ նրանք արդեն 4 ամիս հանդիպում են, իսկ ամուսինս…նույնիսկ չփորձեց հերքել: Դեռ մի բան էլ վիրավորեց ինձ, ասաց, որ իր համար չափազանց գեր եմ և ծեր, իսկ ինձ հետ է մնում միայն հանուն երեխաների:

Երբ նա դուրս եկավ տնից, մտածում էի, թե ինչ անել: Սկզբում ուզում էի հավաքել մեր իրերը և հեռանալ, բայց հետո հասկացա, որ միայնակ չէմ կարողանա պահել երեխաներիս, և այլ ելք չունենալով, ստիպված եմ մնացի: Բացի այդ, ինչու՞ պիտի հեռանամ իմ սեփականա տանից՝ ինչ-որ անբարոյականի պատճառով:
Հիմա ինձ համար շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ ամուսինս ամեն օր գնում է ոչ միայն աշխատանքի, այլ նաև ուրիշ կնոջ մոտ։
Իսկ Դուք կկարողանայի՞ք զոհել Ձեզ՝ հանուն երեխաների։ Ճի՞շտ վարվեցի ես արդյոք։ Խնդրում եմ օգնեք ինձ Ձեր խորհուրդներով։