Ամուսինները պառկեցրեցին փոքրիկ դստերը քնելու. Անցավ մոտ 5 րոպե, արտասովոր ձայներ լսեցին նրա սենյակից…

Այդ երեկոն սովորականի նման անցավ:

Ամուսինները պառկեցրեցին փոքրիկ Սատտոնին անկողնու մեջ և շտապեցին հեռուստացույցի մոտ, որ բաց չթղնեն ֆուտբոլային խաղը:

Սակայն շուտով ծնողներն ուշադրություն դարձրեցին երեխայի սենյակից լսվող տարօրինակ շշուկին:

Երբ ծնողները փորձեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, տեսան, որ երեխան ուղղակի աղոթում է

Ուիթների ընտանիքում ընդունված էր քնելուց առաջ աղոթելը:

Երբ երեխային պառկեցնում էին քնելու, ամուսինները միշտ հետևում էին այդ սովորությանը:

Սակայն այդ օրը ծնողներն ուղղակի մոռացել էին դրա մասին, և նրանց մտքով չէր անցնում, որ 2 ամյա աղջնակը կարող է անգիր արտասանել աղոթքը:

Կինը հասցրեց նկարահանել երեխայի աղոթելու մի հատվածը:

Աղջիկն առողջություն և բարեկեցություն էր խնդրում ոչ միայն հոր ու մոր համար, այլև տատիկների, պապիկների, նույնիսկ Սանտայի համար:

Զարմացած Կետրինը հրապարակեց տեսանյութն իր էջում՝ անկնկալելով միայն մտերիմների արձագանքը:

Սակայն մի քանի օր անց հոլովակը տարածվեց ողջ համացանցում:

Մարդիկ միաձայն պնդում են, որ ծնողների բախտը շատ է բերել, որ այդպիսի երեխա ունեն և կարողացել են դառնալ այդ հուզիչ ակնթարթի ականատեսը:


աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: