Ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն գետը քշել-տարել է Արմինեին…

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,- ասել է Թադևոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: