Ամուսինը համացանցում տեղադրեց մի լուսանկար, որում կինը քնած է՝ սիրով գրկած իր երեխային. Միայն տեսեք թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո

Օկլահոմայից հոր լուսանկարը, որը նա հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, անկնթարթորեն վիրուսային դարձավ և իսկական վեճեր առաջացրեց սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Լուսանկարում պատկերված է նրա կինը, ով քնած է՝ սիրով գրկած իր փոքր երեխաներին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Դևիդ Բերքլին լսեց, թե իր կինն ինչպես էր ընկերուհու հետ հեռախոսով քննարկում՝ արդյոք արժե նույն անկողնում քնել իր երեխաների հետ: Նա ասաց, որ այդպես բավական հաճախ է անում, ինչին ի պատասխան՝ նրա ընկերուհին ասաց, որ իր ամուսինը դրա համար իրեն կատեր:

Խոսքերը, որ ամուսինը կզայրանա, եթե ինքն անկողինը կիսի իր երեխաների հետ, իսկապես զարմացրին Բերքլիին: Այդ ժամանակ նա որոշեց լուսանկարել երեխաների հետ քնած իր կնոջը և լուսանկարը հրապարակել Facebook-ում՝ այդ հարցում իր մտքերը բոլորի հետ կիսելու համար:

Լուսանկարի տակ գրեց. «Ճիշտ է, երբեմն ես ստիպված եմ լինում մահճակալի ծայրին պառկել», և նշեց, որ իրեն դուր է գալիս տեսնել, թե իր հիասքանչ կինն ինչպես է հոգ տանում երեխաների մասին՝ նրանց հետ կիսելով անկողինը, նաև որ երբեք չի խոչընդոտի որևէ բանի, որն իր կինը լավ կհամարի երեխաների համար:

24 ժամից պակաս ժամանակում Դևիդի փոստն ավելի քան 110 000 մարդու հետաքրքրեց: Հետո անմեղ լուսանկարը հազարավոր օգտատերերի գրավեց և առաջացրեց շատ դրական և բացասական արձագանքներ:

Շատ օգտատերեր վրդովվեցին և նշեցին, որ երեխաները չպետք է քնեն ծնողների անկողնում, քանի որ դա շատ վտանգավոր է, օրինակ՝ փոքրիկը կարող է խեղդվել, ընկնել անկողնուց: Փորձագետները խորհուրդ են տալիս երեխաներին թույլ տալ քնել նույն սենյակում սեփական անկողնում, բայց ոչ մի դեպքում նրանց հետ անկողինը չկիսել:

Միևնույն ժամանակ, շատերը պաշտպանեցին ամուսնուն և գովեցին իր երեխաների մորը պաշտպանելու համար:

lavinfo.com

Понравилась статья? Поделиться с друзьями: