
Արդեն 56 տարի է, ինչ ամուսինը հավատարմորեն հոգ է տանում իր կնոջ մասին և շարունակում է նրան սիրել անկախ ամեն ինչի։ Մենք հավատում ենք այն բանին, որ իրական սերը գոյություն ունի և այնպիսի մարդիկ ինչպիսին է հողագործ Դու Յուանֆան Չինաստանից ապացուցում է այդ ամենը։

Այս ընտանիքում 1959 թվականին մի մեծ դժբախտություն եկավ։ Այդ ժամանակ նրանք դեռ 5 ամսվա ամուսիններ էին։ 20-ամյա Չժոուն մի հիվանդությամբ վարակվեց, որի պատճառով կորցրեց շարժվելու կարողությունը։ Ամուսին այդ ժամանակ աշխատում էր ածխի հանքում, մինչ նամակ ստացավ, որ իր կինը չի կարողանում անկողնուց վեր կենալ։ Ամուսինը իսկույն վերադառնում է տուն, իսկ նրա սիրելի կինը այլևս չեր կարողանում շարժվել և որ ամենասարսափելին էր, նա երբեք չէր կարողանա երեխաներ ունենալ։

Ընկերները խորհուրդ տվեցին նրան բաժանվել կնոջից և նոր կյանք սկսել, բայց նա կտրականապես հրաժարվեց այդ մտքից։ Նա խոստացավ կնոջը հոգ տանել նրա մասին, մինչև կյանքի վերջ։ Այդ օրվանից նա խնամում էր իր կնոջը և զբաղվում հողագործությամբ։

Դու և Չժոուի հարևանները նույնպես ուշադիր են նրանց նկատմամբ։ Նրանք հաճախակի այցելում են նրանց, բերում են ուտելիք , անհրաժեշտ դեղորայք։ Դու չի հանձնվում ադեն մոտ 60 տարի և փորձում է սիրելի կնոջ համար գտնել բուժում։ Հավանաբար հենց այսպիսի տեսք ունի իրական սերը։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։
Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։