Մտածե՞լ եք, թե որքան անկանխատեսելի է մեր կյանքը: Ի վերջո, չնայած մեզ բոլորիս թվում է, որ մենք միշտ ունենք ամեն ինչ վերահսկողության տակ, մեզանից ոչ մեկը չի կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը: Եվ նույնիսկ եթե այսօր դուք օրինակելի ընտանիքի տղամարդ եք ՝ լավ աշխատանքով և սիրող կին ունեք ձեր կողքին, վաղը ամեն ինչ կարող է փոխվել ընդամենը մեկ ակնթարթում: Տղամարդը անընդհատ գլխացավեր էր ունենում, բայց չէր դիմում բ ժշկի՝ մտածելով, որ դա անցողիկ է և իր ծանրաբեռնվածությունից է։

Օրերից մի օր նա գնաց իր ընկերոջ տուն և տուն գնալուց որոշեց քայլել մի փոքր։ Այդ օրվանից հետո ոչ ոք այլևս նրան չտեսավ։ 15 տարի անց նա վերադարձավ։ Պարզվեց, որ նա այս ընթացքում եղել է մեկ այլ քաղաքում։ Դեպքն այսպիսին է եղել՝ տղամարդը ուժեղ գլխացավ է ունեցել ընկերոջ տանից դուրս գալուց և տան ճանապարհին կորցրել է գիտակցությունը և ընկել։ Արթնանալով նա կորցրած է եղել հիշողությունը։ Չի հասկացել, թե որտեղ է և ով է ինքը։ Այսպիսով սկսել է նոր կյանք։ Բայց օրերից մի օր հեռուստացույցով իր տան մոտակայքը տեսնելուց հասկացել է, որ դա իրեն շատ ծանոթ տեղ է և որոշ հիշողություններ են արթնացել։