Շան տերը պատմել է, որ լաբրադորը հաճախ է խնդրում իրենց գնալ լողափ։ Բայց փաստն այն է, որ շունը ընկերացել է դելֆինի հետ, որը նույնպես սպասում է շանը։ Եվ ամեն անգամ, երբ նրանք լաբրադորին տանում են, նա ուժգին վազում է և մեծ ուրախությամբ լողանում ջրի մեջ։

Երբեմն ընկերոջ՝ դելֆինի հետ լողալը տևում է մեկ ժամից ավելի: Անգամ կողքից դիտողներին թվում էր, թե դելֆինն ու լաբրադորը ոչ թե պարզապես լողում են, այլ մրցում և փորձում են հասնել միմյանց։ Լաբրադորի տերը պատմել է, որ մի անգամ նույնիսկ տեսել է, թե ինչպես է դելֆինն իր մեջքի վրա տանում շունը։ Իսկապես մեծ, իսկական ընկերությունը սահմաններ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն