Ամեն բան իր տեղը, բայց այս չէի կարող չկիսվել ձեզ հետ

Լավ մի քիչ էլ փակագծերը բացեմ, չնայած շատ եմ ափսոսում, որ որոշ բաներ չեմ կարող բառերով փոխանցել ու համ էլ պետական գաղտնիք է իրենից պարունակում։ Բայց սա չէի կարող չկիսվել ձեզ հետ։

Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն է։ Լուսանկարը արվել է հայկական մեր նոր դիրքից, որը հատուկ ստեղծվել է ադրբեջանական նոր դիրքերը վերահսկելու համար։

Հիմա ուշադրություն դարձրեք, որ պարզ երևում են աշխատանք կատարող 6 զինվորհերը, ովքեր ամբողջ ընթացքում անիվներ և պարկեր էին դասավորում։ Հետո գնացին մի փոքր ներքև հաց ուտելու, հետո 2 հոգի դիրքի վերևի ձախ մասում լվացվում էին:

Երևի այլևս հետաքրքիր չէ թշնամու զինվորների հետագա գործողությունները, բայց ասեմ, որ իրենց դիրքի ամբողջ շարժը՝ աշխատանքներ, հաց ուտել, լվացվել, բնակարան կարիքները հոգալ և այլն, այ այսպես մեր աչքի տակ են։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք


Понравилась статья? Поделиться с друзьями: