Ամենամտերիմ մարդիկ ինձ համար օտար դարձան։ Ահա թե ինչու այդպես ստացվեց

Ես Վլադին հանդիպեցի ավարտական երեկոյի ժամանակ: Նա ինձ հրավիրեց պարելու, իսկ հետո ամբողջ երեկոյի ընթացքում մեզ հետ էր: Պարում էր մեկ ինձ հետ, մեկ իմ ընկերուհի Լիդայի:

Ես նրան միանգամից հավանեցի։ Գրավիչ, բարձրահասակ։ Նրանից թարմություն էր փչում, իսկույն զգացվում էր, որ չի ծղում, ես մանկուց չեմ կարողանում դիմանալ ծխախոտի հոտին: Ավարտական երեկոյից հետո մենք սկսեցինք մեր շփումը, իսկ օգոստսին ամուսնացանք։ Ապրում էինք ծնողներիս տանը, մենք այնքան երջանիկ էինք, որ անգամ չնկատեցինք, թե ինչպես անցավ ամառն ու սկսվեց աշունը։

Հետո ամուսինս զորակոչվեց բանակ:

Նա ինձ հաճախ էր գրում, գրեթե ամեն շաբաթ: Երբ նրանից լուր էի ստանում, ես շատ էի ցանկանում կիսվել ընկերուհուս՝ Լիդայի հետ: Մենք կարդում ենք նամակները, և մի անգամ էլ միասին գրեցինք պատասխան նամակ:

Ինձ թվում էր, որ նա իսկապես ուրախ է մեզ համար, բայց երբեմն ես նրա աչքերում տխրություն էի զգում։ Մի անգամ նա ինձ ասաց․

-Ընկերուհիս դու երջանիկ ես, ինչքան գեղեցիկ է քո ամուսինը և որքան շատ է նա քեզ սիրում,

— Այդ ժամանակ ես նրա տոնի ու հայացքի մեջ տհաճ բան զգացի: Մոտ մեկ տարի անց, Լիդան ցանկություն հայտնեց մեկ այլ քաղաքում ընդգրկվել վարսահարդարման դասընթացների և  հեռացավ: Այդ ժամանակից ի վեր մենք նրա հետ միայն հեռախոսով էինք խոսում:

Տխուր էր առանց ընկերուհուս, և ամուսինս էլ էր սկսել ավելի քիչ գրել ինձ: Դա կարելի է հասկանալ ՝ բանակում ծառայելը հեշտ չէ: Եվ այն միտքը, որ նա կարող է ինձ մոռանալ, ես նույնիսկ ինձ թույլ չտվեցի: Իսկապես, ամեն նամակում նա հավաստիացնում էր, որ սիրում է ու կարոտում է և խնդրում էր, որ սպասեմ իրեն:

Կալիֆոռնիայում փոստատարները ...

 

Զորացրումից չորս ամիս առաջ նա ամբողջովին դադարեց ինձ գրել: Ես հետաքրքրվեցի իր մորից, արդյոք նա առողջ է: Նա պատասխանեց, որ իր որդու հետ ամեն բան լավ է և որ շուտով տուն կվերադառնա։

Մեկ ամիս անց, պատահմամբ, իմացա, որ նա վերադարձել է և գտնվում է իր հոր տանը: Սա ինձ տհաճորեն զարմացրեց, և ես վազեցի նրա մոտ: Դուռը բացեց նրա մայրը: Նրա դեմքին, սովորական ժպիտի փոխարեն, ես նկատեցի շփոթություն: Չնկատելով որևէ վատ բան, ես շտապեցի սենյակ: Բացելով դուռը, ես տեսա ամուսնուս ու իմ ընկերուհի Լիդային գրկախառնված։

Սիրտս սկսեց շատ արագ բաբախել: Տեսածից ես կորցրի մտածելու, շարժվելու և խոսելու ունակությունս: Ինձ համար ամբողջ աշխարհը դարձավ մռայլ, սառը և չար: Ինձ հավաքելով ես կարողացա միայն ասել․ <<Բարի գալուստ սիրելիս>>,- և հենց այդ վայրկյանին դուրս վազեցի սենյակից։

Что делать, когда плохо на душе и все надоело – советы психолога

Վերադառնալով տուն ՝ ես չէի նկատում ոչ մարդկանց, ոչ ավտոմեքենաները, արցունքներն ու ցավը խեղդում էին ինձ: Իմ աչքի առաջ միայն այդ երջանիկ զույգն էր: Որտեղի՜ց եկավ Լիդան, և ինչու են նրանք միասին:

Ես միայն հիմա հասկացա, թե ինչու էր Լիդայի աչքերի մեջ տխրություն առաջացրել, երբ կարդում էի նրա կողքին ամուսնուս նամակը: Նախանձը տանջում էր նրան: Այսպիսով, նա  միտումնավոր գնաց դասընթացների՝ հենց այնտեղ, որտեղ ծառայում էր ամուսինս: Ես կորցրեցի ամեն ինչ սերս, հույսերս, երազանքներս ապագայի հետ կապված։ Ես այլևս չէի ցանկանում ապրել, լավ է, որ մայրս կղքիս էր, նա օգնեց ինձ, որ ես կարողանամ հաղթահարել այդ ցավը։

Նա ինձ համզեց, որ ես ընդունվեմ համալսարան, այդպես էլ սկսվեց իմ ուսանողական կյանքը, իսկ իմ նախկին կյանքի մասին ավելի քիչ էի հիշում։ Վերջերս ես հանդիպեցի Լիդային, առաջ ես մտածում էի, որ նրա հետ բառ անգամ չեմ կարեղանա խոսել, բայց երբ նրան տեսա ուղղակի խղճացի։ Նա առաջվա պես հմայիչ տեսք չուներ, իսկ աչքերի տակ կապտուկներ կային։ Մենք խոսեցինք, գրկախառնվեցինք, իսկ վերջում նա ինձ ասաց․

Mariia Deinega – Блог на vc.ru

-Վլադից ես այսպիսի սեր չէի ակնկալում։ Ինչպե՜ս ես դու նրա հետ ապրել, նա ընդանրապես պատրաստ չէ ամուսնական կյանքին, բացի այդ նա շատ խմում է և դարձել է ահավոր խանդոտ։

Նրա այս խոսքերից հետո ես մտածեցի, թե ինչքան լավ է, որ մենք այժմ միասին չենք, պարզ չէ, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքը, չէ որ մենք միասին ենք եղել ընդամենը երկու ամիս։ Այժմ ես շատ հանգիստ եմ ինձ զգում, հիմա ինձ ոչինչ չի խանգարում նրան մոռանալ։ Ամենամտերիմ մարդիկ ինձ համար օտար դարձան։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: