Աղջիկ -Մաուգլին իր մանկությունն անցկացրել է փղերի և վագրակատուների հետ: Այսօր նա արդեն 30 տարեկան է

Շատերին է հայտնի <<Մաուգլի>> հեքիաթը, որը մի տղայի մասին է, ում մեծացել են գայլերը: Պարզվում է, որ նման պատմություններն իրականում գոյություն ունի, և ի հաստատումն դրա՝ կպատմենք Տիպպի Դեգրեի պատմությունը։

Աղջիկը ծնվել է 1990 թվականին Նամիբիայում, և հենց սկզբից էլ նա ապրում էր շրջապատված վայրի կենդանիներով: Նրա ծնողները աշխատում էին որպես ազատ բնության լուսանկարիչներ, և սերն ու հարգանքը կենդանիների նկատմամբ սերմանեցին նաև իրենց դստեր մեջ:

Բայց արգելանոցի ղեկավարությունը, որտեղ զույգն աշխատում էր, շատ անհանգստացած էր Տիպիի անվտանգությամբ և պնդում էր, որ ընտանիքը լքի արգելոցի տարածքը, որպեսզի երեխան ապրի ավելի ապահով և հարմարավետ պայմաններում:

Հետևաբար, ծնողները որոշեցին տեղափոխվել Բոտսվանա բնության արգելոց, որտեղ նրանց հաջողվեց պայմանավորվել ղեկավարության հետ:

Այնտեղ աղջնակի մոտ հայտնվեց մի փոքրիկ ընկեր՝ Աբու անունով փիղ, նա նաև շատ սիրեց ընձառյուծին, որի հետ խաղում էր տեղի անապատում:

10 տարի Թիփին ընկերություն էր անում շատ վայրի կենդանիների հետ, որոնց թվում էին ջայլամները, զեբրերը, ընձուղտները և նույնիսկ կոկորդիլոսները: Նա կարողանւմ էր նրանց հետ գլորվել խոտերի մեջ, լողալ, կերակրել և նույնիսկ քնել նրանց կողքին: Թիփին հստակ գիտեր այն կանոնները, որոնք իր ծնողները ժամանակին սովորեցրել էին՝ լինել ընկերասեր, հանկարծակի շարժումներ չկատարել և մեջքով չշրջվել գիշատիչ կենդանիներին:

10 տարի անց Տիպիի ընտանիքը մեկնեց Ֆրանսիա: Այնտեղ աղջիկը գնում էր դպրոց, բայց անընդհատ հիշում էր Աֆրիկան՝ ​​որպես իր սեփական տուն:

30 տարեկան հասակում նա վերջապես վերադարձավ իր հայրենի վայրեր՝ «Discovery» հեռուստաալիքի համար վայրի բնության մասին 6 ֆիլմեր նկարահանելու համար, ինչպես նաև նա հաճախ հայտնվում էր հանրահայտ հեռուստաշոու ՝ Ֆորտ Բոյարդում, որպես տեսուչ վագրերի համար:

Այժմ նա ուրախությամբ շարունակում է իր ծնողների աշխատանքն, ունի կայք Աֆրիկայի մասին, ինչպես նաև բլոգ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: