Աղջիկ երեխայի դաստիարակության 7 կանոն

Երեխայի դաստիարակությունը շատ մեծ պատասխանատվություն է և բարդ աշխատանք, որին ծնողները պետք ամենայն լրջությամբ մոտենան: Հատկապես մեծ ջանքեր է պահանջում աղջիկ երեխայի դաստիարակությունը, քանի որ ցանկացած սխալ կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 կանոն, որոնց հետևելը կօգնի ծնողներին չսխալվել և ճիշտ դաստիարակել դստերը:

1.      Գեղեցկուհի

Սեփական գրավչության վերբերյալ կասկածները կարող են շատ ծանր լինել աղջիկ երեխայի համար, ուստի հարկավոր է միշտ նշել, որ նա գեղեցկուհի է: Հարկավոր է ընդգծել նրա առավելությունները, այլ ոչ թե ծաղրել թերությունները: Միևնույն ժամանակ աղջիկը պետք է մանկուց սովորի հոգ տանել իր արտաքինի մասին, ուստի անհրաժեշտ է ճիշտ օրինակ ծառայել:

2.      Սիրված

Չափազանց խտապահանջ ծնողներ ունեցող կինը միշտ կարծում է, որ սերը հարկավոր «վաստակել», ուստի, որպես կանոն, նման կանայք չեն գիտակցում իրենց սիրված լինելը, չափազանց ջանասիրաբար են աշխատում և տառապում են «զոհի բարդույթից»:

Մանկուց ծնողական սիրո դրսևորումներից զրկված կինը կարող է սխալ ընտրություն անել, քանի որ չի տարբերի իրական սերը կեղծից: Սա է պատճառը, որ ծնողները պետք է սովորեն ճիշտ դրսևորել իրենց սերը դստեր հանդեպ:

3.      Խոհեմ

Կինը միշտ պետք է հիշի անվտանգության մասին, ուստի հարկավոր է դեռ մանկուց աղջկան սովորեցնել հետևել անվտանգության կանոններին և խոհեմ լինել: Երեխան պետք է սովորի տարբերել լավը վատից և խուսափել կյանքի, առողջության ու պատվի համար վտանգավոր մարդկանցից ու իրադրություններից:

4.      Պահապան

Կինը պետք է կարողանա հոգ տանել հարազատների մասին, սակայն հեռու մնալ անարժաններից, ուստի երեխային պետք է սովորեցնել նկատել ուրիշների ցավն ու հնարավորությունների ներածին չափով օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն այդ օգնության կարիքը:

Պետք չէ հանդուրժել ու թույլ տալ, որ երեխան ծաղրի որևէ մեկի թերությունները: Նման դեպքերում հարկավոր է շատ խիստ լինել, քանի որ երբեմն աղջիկ երեխաները շատ ավելի դաժան են լինում, քան տղաները: Միևնույն ժամանակ հարկավոր է թույլ տալ, որ երեխան հոգ տանի մտերիմների մասին և սովորել շնորհակալություն հայտնել անգամ չնչին հոգատարության համար:

5.      Փոքրիկ տնտեսուհի

Աղջիկ երեխան պետք է մանկուց սովորի տնային տնտեսություն վարել, ուստի հարկավոր է ճիշտ օրինակ ծառայել և սովորեցնել նրան առանց բողոքների զբաղվել տնային գործերով: Միևնույն ժամանակ նա պետք է սովորի անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել:

6.      Գործունյա ու լավատես

Ծնողները պետք է խրախուսեն իրենց դստեր նախաձեռնություններն ու թույլ տան նրան երբեմն ստանձնել առաջնորդի դերը: Սակայն հարկ է հիշել, որ կինը պետք է ոչ միայն նախաձեռնող լինի, այլև կարողանա լսել մյուսների կարծիքն ու աշխատել կոլեկտիվի հետ:

7.      Անհատականություն

Ծնողի համար երեխայի մեջ անհատականություն զարգացնելը թերևս ամենաբարդ աշխատանքն է, սակայն հարկավոր է ամեն կերպ նպաստել դրան: Միևնույն ժամանակ՝ հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ սխալվելու դեպքում ծնողը կարող է «կոտրել» երեխայի անհատականությունը:

Նյութի աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: