Աղջիկը միշտ ձեռքով էր անում գնացքի ուղեկցորդներին. 3 տարի անց պատուհանին փակցված ցուցանակը կոտրեց նրանց սիրտը!

Րիո անունով մի փոքրիկ աղջիկ երկաթուղու կողքի շենքի պատուհանից ամեն օր ձեռքով էր անում գնացքի ուղեկցորդներին։
Դա արդեն սովորույթ էր դարձել։ Գնացքը մոտենալիս զանգ էր հնչեցնում, աղջիկը վազում էր պատուհանի մոտ և ձեռքովա անում։Փոքրիկի և ուղեկցորդների միջև հարազատ ընկերական կապ էր ստեղծվել 3 տարիների ընթացքում։3 տարի անց ուղեկցորդները նկատեցին,որ աղջիկը այլևս ձեռքով չի անում,նրանք անհանգստացած էին երեխայի համար։

Ամեն անգամ գնացքի անցնելիս ուղեկցորդները սպասում էին աղջկան, սակայն նա չկար։

Մի օր աղջկա մայրիկը որոշեց ցուցանակ փակցնել պատուհանին, որպեսզի ուղեկցորդներն իմանան,թե ինչու երեխան չկա։Ցուցանակի վրա գրված էր 《Երեխան դպրոցում է》։

Մի քանի օր անց նրանց տան զանգը հնչեց։Դռան ետևում դեղին հագուստով մի մարդ էր կանգնած։Նա եկել էր պարզելու,արդյոք երեխան դպրոցում է,թե ոչ։Նա գնացքի ուղեկցորդներից մեկն էր։Տղամարդն ասաց,որ նրանք շատ էին անհանգստանում,քանի որ երեխան չկար։Ցուցանակից հետո որոշել էր գալ և համոզվել,որ ամեն ինչ կարգին է։Տղամարդն ասաց,որ նրանք շատ են կապվել աղջկա հետ և ցանկանում են ինչ֊որ նվեր գնել նրա համար,քանի որ աղջկա վերաբերմունքն ու ուշադրությունը ամեն օր բարձրացնում էր նրանց տրամադրությունը։

Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է,որ անգամ ամենաաննշան բաները կարող են երջանկացնել մարդուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru

 

Понравилась статья? Поделиться с друзьями: