
Մեր պատմության հերոսը մի տղամարդ է, ում կինը շատ ծանր հիվանդ էր: Նրա մոտ ախտորոշել էին վահանաձև գեղձի քաղցկեղ:
Ամուսինը նրա հետ գնում էր հիվանդանոց, աջակցում էր իր ներկայությամբ և արարքներով: Նա կնոջից մի քայլ հեռու չէր գնում, բռնում էր ձեռքից և ժպտալով նայում էր նրան:
Երբ հաստատվեց ախտորոշումը, կնոջը նշանակեցին ռադիացիոն թերապիա: Ճառագայթումը ստանալու ընթացքում սենյակում ոչ ոք չէր կարող գտնվել: Ամուսինը՝ իմանալով դրա մասին, ելք գտավ: Սենյակի դռան մոտ, որտեղ կինը պառկած էր, փոքր աթոռ և սեղան դրեց, որպիսի զբաղվի իր սովորական գործերով և զրուցի կնոջ հետ, որպիսի կինն իրեն միայնակ չզգա:

Նրանց դուստրը՝ նկատելով հորը, լուսանկարեց նրան և հրապարակեց համացանցում: Նրանք հազարավոր բարեմաղթանքներ և ոգեշնչող հաղորդագրություններ ստացան:
Ըստ կնոջ խոսքերի՝ ամուսինն իրենից նույնիսկ մի քանի քայլ հեռու չի գնում, անում է ամեն անհրաժեշտ բան և չի թույլ չի տալիս տխրել: Նա իսկապես հոգ է տանում:
Իրական սերը հենց այսպիսի տեսք ունի: Արարքներ, որոնք ապացուցում են զգացմունքները, որոնց մասին պատմել եք: Շատերի մոտ սիրո խոստովանությունն ուղղակի խոսքեր են, որոնք ոչինչ չեն նշանակում:
Իսկ այս ընտանիքն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում սիրել, ինչպես է պետք լինել սիրելի մարդու կողքին, երբ նա իրոք զգում է դրա կարիքը:
Ահա մեր պատմության հերոսները.
