Աղջիկը հաղթեց քաղցկեղը և պարեց իր իսկ հարսանիքին։ Ահա, թե ում հետ

Պատկերացրեք, որ Ձեր կյանքը մահացու վտանգի տակ է, և լրիվ անծանոթ մեկը փրկում է այն: Գրետա Հոքանսոնը բախտ է ունեցել հանդիպել նման հերոսի: 16 տարեկանում Գրետա Հոկանսոնը իմացավ, որ ինքը հիվանդ է լեյկոզով: Աղջկան անհապաղ անհրաժեշտ էր ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն: Նրա ծնողները դիմեցին դոնորի համար և գտան մի անձնավորության, որը պատրաստ էր անգնահատելի օգնություն ցուցաբերել իրենց դստերը: Այդ ժամանակ նրանք իմացան, որ այդ մարդն ապրում է Արկանզասում:

Հաջող վիրահատությունից մի քանի տարի անց Գրետան և նրա ընտանիքը անձամբ հանդիպեցին դոնորի հետ: Տղամարդու անունը Դենի էր: Աղջկա համար այս հանդիպումն անմոռանալի էր: Նա երբեք չի դադարում հիանալ նրանով, ով, նույնիսկ չճանաչելով, փրկեց իր կյանքը: Մի քանի տարի անց երջանիկ Գրետան արդեն պատրաստվում էր ամուսնանալ: Նա չմոռացավ իր փրկչի մասին և առանց վարանելու նրան ընդգրկեց հյուրերի ցուցակում:

Եվ հենց վերջերս, իր հարսանեկան արարողությանը, աղջիկը Դենիի հետ հիշարժան պար պարեց: Գրետայի աչքերից շարունակում էին հոսել երջանկության արցունքները: Նա այնքան երախտապարտ էր իր կյանքի, առողջության և երջանկության համար իր փրկչին, ընտանիքին և ամուսնուն:

Գրետան ասում է, որ երբեք չի դադարի շնորհակալություն հայտնել Դենիին: Աղջիկը անկեղծորեն հիանում է նրա սրտի արձագանքով և բարությամբ: Առանց նրա այս հարսանիքը երբեք տեղի չէր ունենա …

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: