Ջերեմին և Ջասթիս Սթամփերը միասին են դպրոցական տարիներից։ Ամուսնացան 2014 թվականի օգոստոսի 1-ին: Բայց հարսանիքից 19 օր անց Ջասթիսի հետ դժբախտություն եղավ։ Նա ավտովթարի ենթարկվեց: Նա գնում էր իր ամուսնու մոտ, երբ մեկ այլ մեքենա բախվեց նրան: Աղջիկը ողջ մնաց, բայց ստացավ բազմաթիվ վնասվածքներ:

Երբ Ջասթիսն ապաքինվեց, նա խոստովանեց իր ամուսնուն. «Ես չեմ ուզում, որ դու բարկանաս, բայց ես չեմ հիշում մեր հարսանիքը»:

Այնուհետև Ջերեմին որոշեց կազմակերպել երկրորդ հարսանիքը, որպեսզի նրա կինը միշտ հիշի իրենց կյանքի ամենակարևոր օրը: Նա որոշեց արարողությունը կազմակերպել նույն տեղում ՝ հենց իրենց ամուսնության առաջին տարեդարձին: Ջերեմին խնդրեց ընկերներին և ընտանիքի անդամներին օգնել այս օրը դարձնել առավել յուրահատուկ, քան առաջինը:

Բայց երբ համացանցում որոշ օգտատերեր իմացան նրա ազնվական ծրագրերի մասին, նրանք դրամահավաք կազմակերպեցին, որպեսզի զույգի երկրորդ հարսանիքն իսկապես անմոռանալի դառնա: Տեղացի գործարարներից շատերը փող են նվիրել նորապսակներին: Եվ շաբաթ օրը, օգոստոսի 1-ին, նրանց երազանքը կատարվեց, և նրանք երկրորդ անգամ ամուսնացան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն