Աղջիկը զգեստ չունենալու պատճառով չէր ցանկանում մասնակցել ավարտական երեկույթին, բայց տեսեք ինչպես վարվեց նրա լավագույն ընկերն իմանալով այդ մասին

Բոլոր աղջիկները ցանկանում են արքայադուստեր տեսք ունենալ ավարտական երեկոյի ժամանակ: Դժբախտաբար, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց նման շքեղություն այդ երեկույթի համար: Այնուամենայնիվ, խնդիրը բավականին արագ լուծվում է, եթե Ձեր ընկերը հանճարեղ է կտրելու և կարելու մեջ:

Դա տեղի է ունեցել ամերիկացի Ադելաիդ Ռաստի հետ, որի լավագույն ընկերը ժամանակակից Մոխրոտիկի համար դարձել է կախարդական «էլֆ կնքահայր»: Իմանալով, որ Ադելաիդը չի ցանկանում մասնակցել ավարտական երեկոյին՝ զգեստ չունենալու պատճառով, Պարքերը՝ նրա մտերիմ ընկերը, որոշեց կարել լավագույն զգեստը իր ընկերուհու համար:

Աղջիկն ասում է, որ մի անգամ կատակով խնդրել է ընկերոջն իր համար երեկոյան զգեստ կարել: Բոլրը ծիծաղել էին նրա վրա, բայց Ադելաիդը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ Պարկերը այդ կատակը լուրջ կընդունի:

Տղայի որոշումը շատ պարզ էր. Նա պատրաստեց հագուստի ուրվագիծ, ընտրեց և գնեց անհրաժեշտ նյութեր ու կտոր և օգնության համար դիմեց իր տատիկին: Այսօր Պարքերը ժպիտով հիշեցնում է, որ նախկինում ձեռքին ասեղ և թել չէր էլ կարողանում բռներ, բայց տատը նրան սովորեցրեց իրական գլուխգործոցներ ստեղծելու կանոնները:

Պարքերը մի շաբաթ ամիս ծախսեց Ադելաիդի զգեստի պատրաստման վրա: Զգեստն իսկապես շատ գեղեցիկ էր ստացվել, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ տղան իր կյանքում առաջին անգամ էր կարում: Տեսնելով իր ավարտական երեկույթի զգեստը, Ադելաիդը հիացմունքից կորցրեց խոսելու ունակությունը: Եվ ամենակարևորն այն է, որ աղջիկն ամբողջ կյանքում կհիշի այդ հաճելի պահը։

Պարկերը հետագայում Twitter- ում իր բաժանորդների հետ կիսվեց ավարտական ​​երեկույթի լուսանկարներով: Նրա գրառումը բառացիորեն հիացրեց բաժանորդներին՝ ստանալով շատ դրական մեկնաբանություններ: Նրանք տղային խորհուրդ էին տալիս կանգ չառնել, և զարգացնել իր տաղանդը՝ որպես նորաձևության դիզայներ:

Ավարտական ​​լուսանկարներում Ադելաիդան փայլում է երջանկությունից: Ո՞վ կմտածեր, որ մի քանի ամիս առաջ նա չէր ցանկանում մասնակցել այդ երեկույթին​​: Բայց իր լավագույն ընկերոջ ջանքերի շնորհիվ աղջիկն ուներ անչափ գեղեցիկ տեսք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: