Աղջիկը դիմեց մոր օգնությանը, իսկ նա մերժեց` ասելով, որ այսուհետ դիմի միայն հորը

֊ Արդեն հինգ տարի է, որ չեմ շփվում դստերս հետ,֊ ասում է 40֊ամյա Ալվինան.

֊ Ես նրան խնդրեցի ծանր պահին նստել իր եղբոր հետ, որպեսզի ես կարողանում նորմալ աշխատել: Նա վրդովվեց և ասաց, որ ինքը չի ուզում դայակ լինել, հավաքեց իրերն ու գնաց իր հոր մոտ: Այդ ժամանակ նա տասնչորս տարեկան էր .

.. Բացի այդ աղջիկս ունի մի շարք բողոքներ իմ նկատմամբ… համենայն դեպս, դա նախկինում էր: Ես չեմ կարողացել պահպանել մեր ընտանիքը` նրա հայրիկի հետ։ Շատ եմ փորձել   վերականգնեմ իմ և աղջկաս հարաբերությունները: Ես զանգում էի նրան, հաղորդագրություններ էի ուղարկում, բայց նա մերժում էր իմ բոլոր փորձերը և ինձ արգելափակում ամենուրեք, իսկ որոշ ժամանակ անց, նա եկավ անձամբ` իր ոտքով: Իր «Լավ» հայրը ամուսնանում էր և նրան հանել էր դուրս, իսկ նա ստիպված եկավ «վատ» մոր մոտ…

Ալվինան  շատ երիտասարդ տարիքում էր ամուսնացել՝ դպրոցն ավարտելուց 1տարի անց, և մի քանի ամիս հետո էլ  ծնվեց նրա դուստրը` Միլենան: Ամուսինը մի քանի տարի մեծ էր իրենից, ընտանեկան կյանքի առաջին տարում Ալվինաի ամուսինն ավարտեց քոլեջը, աշխատում էր և լավ գումար էր վաստակում, զբաղվում էին բնակարանների վերանորոգմամբ: Բնակարանի հարցում Ալվինային օգնեցին ծնողները։ Նրանք վաճառեցին իրենց տունը և գումարի կեսը տվեցին իրենց դստերը։ Իսկ նրա ամուսնու կողմն այնքան էլ ունևոր չէին և ոչ մի օգնության մասին խոսք անգամ չէր կարող լինել։

Բայց երիտասարդ ամուսինները չէին կոտրվում, երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց Ալվինան նույնպես ընդունվեց համալսարան, ավարտեց և գտավ աշխատանք, երկուսով նրանք լավ գումար էին վաստակում։ Բայց ինչպես ասում են, ամեն ինչ ունի ժամանակավոր բնույթ։ Երիտասարդ աղջիկն առանց մտածելու ամուսնացել էր և նոր միայն հասկացել դրա լրջությունը։ Ամուսնության տասներեքերորդ տարում Ալվինան հանդիպեց մեկ այլ տղամարդու` հղիացավ և հեռացավ ամուսնուց դստեր հետ միասին։

3 главных родительских ошибки в общении с мальчиками - Телеканал «О!»

Նա ունեցավ տղա, բայց այդ տղամարդու հետ ոչինչ չստացվեց, և Ալվինան հայտնվեց անհարմար իրավիճակում` երկու երեխաների հետ մնալով բոլորովին միայնակ.

֊ Ես որոշեցի խոսել աղջկաս հետ,֊ ասում է Ալվինան,

֊ Ասացի նրան, որ մենք այժմ միայնակ ենք, դու պետք է օգնես ինձ, որպեսզի ես կարողանամ գումար վաստակել մեզ համար, խնդրեցի նրան, որ ամեն օր դասերից հետո վերցնի եղբորը և տանի տուն։ Նա սկսեց գոռալ, ասաց, որ ես եմ մեղավոր ամեն ինչում, որ չպետք է ունենայի տղայիս։ Հավաքեց իրերն ու հեռացավ հոր մոտ։

Հայրիկի մոտ Միլենան իրեն լավ էր զգում, քանի որ հայրը նրան ոչինչ չէր պարտադրում։ Մի քանի ամիս անց նախկին ամուսինն Ալվինայից ալիմենտ պահանջեց, և խեղճ կինը վճարեց մինչև աղջկա 18 տարեկանը լրանալը։ Աղջիկն իր ուժերով ընդունվեց համալսարան և շատ լավ էր սովորում։ Որոշ ժամանակ անց նրա հայրը որոշեց ամուսնանալ և արդեն ուշադրություն չէր դարձնում աղջկան, նրան գումար չէր տալիս և ասում էր, որ մանկությունն ավարտվել է ժամանակն է լուծել բոլոր հարցերն ինքնուրույն, ուզում ես ամուսնացիր, չես ուզում, ուրեմն աշխատիր.

֊ Եվ այդ ժամանակ նա վազեց ինձ մոտ,֊ ասում է Ալվինան,֊ բայց հիմա էլ ես չեմ ցանկանում, ես լուծել եմ իմ բոլոր խնդիրները, վերջապես ոտքի եմ կանգնել և հիմա էլ օգնում եմ տղայիս։ Իհարկե ես կընդունեի նրան, բայց չեմ կարողանում մոռանալ նրա արհամարհանքն իմ նկատմամբ։ Թող հիմա գնա իր սիրելի հոր մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: