Աղի օգտագործման 12 հանճարեղ գաղափար, որոնք իմանալու դեպքում Դուք մեծ քանակությամբ աղ կգնեք

1. Մաքրեք արդուկը. Եթե ցանկանում եք մաքրել արդուկի երկաթը`  հետքերից, յուղաթղթի վրա լցրեք մեծ քանակությամբ աղ և սկսեք այն արդուկել։ Հետքերը միանգամից կվերանան, իսկ երկաթը կփայլի։

2. Սառեցրեք գինին. Մի շիշ գինի արագ սառեցնելու համար, այն դրեք սառույցով լի ամանի մեջ և ավելացրեք աղ: Խմիչքը կսառի ընդամենը 10 րոպեի ընթացքում:

3. Հեշտացրեք մաքրման գործընթացը. Եթե հում ձուն ընկել է հատակին, մի շտապեք կտորով կամ անձեռոցիկով մաքրել։ Ձվի վրա շաղ տվեք աղ և թողեք 10-15 րոպե: Աղը կլանում է ավելորդ հեղուկը և հեշտացնում մաքրումը:

4. Հետքերի մաքրում. Կարմիր գինին թափվել է գորգի վրա, իհարկե իրավիճակը տհաճ է, բայց ոչ անհուսալի։ Թափեք մեծ քանակությամբ աղ աղտոտված տարածքում և սպասեք 5-10 րոպե: Այնուհետև լվացեք սառը ջրով և չորացրեք:

5. Խոհանոցային տախտակի մաքրում. Փայտե տախտակները չի կարելի լվանալ աման լվացող մեքենայի մեջ, այնպես որ մակերեսը մաքրելու համար տախտակի վրա շաղ տատվեք աղ և կես կիտրոնի հյութը: Դրանից հետո լվացեք այն տաք ջրի մեջ և չորացրեք:

6. Խողովակների մաքրում. Պատրաստեք էկոլոգիապես մաքուր միջոց Ձեր ձեռքով` խողովակները մաքրելու համար։ 0.25 բաժակ մթերային սոդան և 0.25 բաժակ աղը խառնեք 1 բաժակ քացախի հետ և խառնուրդը լցրեք խողովակի մեջ, սպասեք 15 րոպե, ապա լվացեք եռացրած ջրով:

7. Ազատվել բորբոսից. Բորբոսի բծերը հայտնվել են սրբիչների վրա, շտապ ործողություններ պետք է ձեռնարկվեն: Սեղանի աղը և կիտրոնի հյութը խառնեք 1։1 հարաբերակցությամբ: Ստացված զանգվածը քսեք աղտոտված տարածքներում և թողեք սրբիչները չորանան արևի տակ, որից հետո լվացեք լվացքի մեքենայով։

8. Բաժակների մաքրում. Թեյի կամ սուրճի շագանակագույն հետքերը բաժակների պատերից մաքրելու համա լցրեք այն մանրացված սառույցով, ավելացնել 1 թ.գ. ջուր և 3֊4 թ.գ. աղ: Լավ խառնեք բովանդակությունը, մինչև բծերը լիովին հեռացվեն:

9. Որպեսզի կտրտված խնձորներն իրենց գույնը չփոխեն, ներծծեք դրանք մի քանի րոպե աղաջրի մեջ, ապա լվացեք մաքուր ջրով և պահեք ամուր կափարիչով փակված ամանի մեջ:

10. Վախեցրեք մրջյուններին. Եթե մրջյունները լցվել են տան մեջ, պատուհանագոգերին, սեղաններին և այն վայրերում, որտեղ միջատները թափառում են աղ ցանեք։

11. Հոգ տարեք Ձեր ատամների մասին. Կատարեք բերանի լվացում, Ձեր ձեռքով պատրաստված միջոցով` 1 թ.գ. աղը և 1թ.գ. մթերային սոդան լցրեք կես բաժակ ջրի մեջ: Իհարկե, նա չի ունենա անանուխ համ, բայց այն շատ լավ կթարմացնի շնչառությունը:

12. Երկարացրեք կաթի պահպանման ժամկետը. Կաթն ավելի թարմ պահելու համար լցրեք մեկ պտղունց աղ: Այս հնարքը գործում է նաև սերուցքի և թթվասերի դեպքում:

Նյութը պատրաստեց Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: