Աղը, մատուցված սեղանը կարող է պաշտպանել չար աչքից: Բայց միայն սնունդը և սպասքը չէ, որ փչանում են չար աչքից: Մարդու կյանքը նույնպես կարող է փոխվել տարբեր տեսակի նեգատիվ երևույթներից՝ չար աչքից, նախանձ հայացքից, վատ խոսքերից: Այդ ամենը կանխելու համար ընդամենը մեկ պտղունց աղ լցրեք պատուհանից, բայց պետք է ճիշտ ժամանակը գտնեք:Այն պետք է անեք լուսինը մայր մտնելիս:
Յուրաքանչյուրը կարող է հետևել լուսնի մայր մտնելուն: Եվ այսպես, եթե դժբախտություններ են սկսել պատահել ձեզ հետ և դուք մտածում եք, որ ձեզ աչքով են տվել, ուրեմն միանգամից արեք սա: Վերցրեք սովորական աղ և մեկ պտղունց շպրտեք պատուհանից: Աղը պետք է վերցնել ձախ ձեռքով և մի պտղունց: Գնացեք պատշգամբ կամ պատուհանի մոտ և շպրտեք աղը ու մտքում արտասանեք:

<< Դժ բախտությունը հեռացնում եմ ինձանից, ինձ ինչ տվել եք, ազնվորեն վերադարձնում եմ ձեզ, ինչպես եկավ այնպես էլ չքացավ>>: Դա արտասանեք երեք անգամ և փակեք պատուհանը: Իսկ հետո դուք էլ մտածելու բան չունեք՝ լուսինը կանի մնացած ամեն ինչ:Կյանքը կսկսի դեպի լավը գնալ:

Ձեր հարաբերությունները մարդկանց հետ կլավանան, ձեր գործերը նույնպես դեպի լավը կգնան: Կգան իսկապես ձեզ պետքական փողերը, ոչ պիտանի հարաբերությունները կվերջանան: Իսկ ձեր սրտում հանգստություն կլինի: Միայն թե օգտագործեք ճիշտ այդ ռեսուրսները: