Ջեսիկա Լենոարդ անունով այս աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մասնակցել է հեռուսատոշոուներից մեկին։ Ցավոք, աղջկան ճանաչում է բերել նրա հսկայական քաշը, որը, ինչպես պարզվեց, ծնողների գերխնամքի հետևանք է։ Հայրիկն ու մայրիկը երբեք չէին մերժում դստերը՝ գնելով նրա համար մեծ քանակությամբ վնասակար համեղ ուտեստ։

Բանն այն է, որ ընդամենը 7 տարեկան լինելով՝ Ջեսիքան կշռում էր 222 կիլոգրամ։ Հեռուստաշոուին մասնակցելիս աղջիկը չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Ավելորդ քաշի պատճառով նրա դեմքն այնքան էլ ատուցվել, որ երեխային չէր հաջողվում անգամ նորմալ խոսել։ Բայց նույնիսկ այդ ամենը տեսնելով՝ ծնողները հրաժարվում էին հավատալ, որ իրենց աղջիկն ունի լուրջ առողջական խնդիրներ։

Հաղորդումից հետո աղջկան որոշեցին տեղափոխել կլինիկա, որպեսզի նա գտնվի բժիշկների վերահսկողության ներքո։ Հիվանդանոցում փոխեցին նրա սննդակարգը։

Սկզբում Ջեսիկայի մոտ հաճախակի հիստերիաներ էին լինում, նա չէր հասկանում, թե ինչու իրեն այլևս չեն տալիս սիրելի քաղցրավենիքներից։

Ժամանակի հետ նա սովորեց ու 1,5 տարում 140 կիլոգրամ քաշ գցեց։ Արդյունքում նա նմանվեց իր հասակակիցներին։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն