Ոտքերի ավելորդ քրտնարտադրությունը և դրա հետ կապված տհաճ հոտերը բավականին լուրջ խնդիր են։ Այն կարողանում է անհանգստություն պատճառել նույնիսկ ամենաինքնավստահ մարդուն։ Եվ այսօր մենք կկիսվենք Ձեզ հետ, թե ինչպես կարելի է սուրճի օգնությամբ ազատվել այս խնդրից։

Ինչպես ազատվել կոշիկների տհաճ հոտից․
Սուրճի մրուրը, իհարկե, մնում է սուրճի պատրաստումից հետո։ Կոշիկի հոտից ազատվելու համար այն պետք է չորացնեք։ Այնուհետև այն լցրեք կոշիկների մեջ և թողեք մի քանի ժամ, ապա մանրակրկիտ թափահարեք: Սուրճի մրուրը կլանում է հոտերն ու խոնավությունը՝ նրբորեն թարմացնելով կոշիկները:

Մաշկի խնամք․
Սուրճի վրա հիմնված կոսմետիկան վաղուց արդեն ապացուցված է, որ օգտակար և արդյունավետ է: Այն հարթեցնում է մաշկը և ապահովում տոնուսային էֆեկտ, նվազեցնում է տարիքային փոփոխությունների դրսևորումը։ Սուրճի սկրաբը հիանալի է պայքարում ցելյուլիտի դեմ, սուրճի էքստրակտով մարմնի յուղը մաշկին հաղորդում է առաձգականություն: Դեմքի քսուքը պայքարում է պիգմենտացիայի դեմ և հարթեցնում մաշկի երանգը, վերացնում է այտուցն ու կարմրությունը և բարելավում առաձգականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն