Ահա, թե ինչպես կարող է ընդամենը մեկ արտահայտությունը փրկել ամուսնությունը

Ավագ դուստրս վերջերս ինձ ասաց.

«Երբ ես փոքր էի, իմ ամենամեծ վախն այն էր, որ դու և մայրիկը կամուսնալուծվեք: Իսկ երբ ես դարձա 12 տարեկան, ես մտածեցի, որ գուցե դա ավելի լավ  կլիներ, քանի որ դուք անընդհատ վիճում էիք »:

Ժպտալով՝ նա ավելացրեց.

«Այժմ ուրախ եմ, որ այնուամենայնիվ Դուք միասին եք»:

Երկար տարիներ ես և կինս կատաղի «մարտեր» ենք մղել: Հետադարձ հայացք նետելով ՝ ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես ենք կարողացել միասին մնալ. Մենք միմյանց այնքան էլ չէին համապատասխանում: Եվ որքան երկար էինք ապրում ամուսնական կյանքով, այնքան ավելի շատ հակասություններ էին ունենում: Հարստությունն ու փառքը չեն հեշտացրել մեր կյանքը: Ընդհակառակը, խնդիրները միայն սրվել էին: Մենք այնքան հաճախ էինք կռվում, որ արդեն դժվար էր միասին խաղաղ կյանք պատկերացնելը: Ժամանակ առ ժամանակ մենք երկուսս  էլ կարծես ջանասիրաբար թաքցնում էինք այդ մեծ ցավը քարե ամրոցների հետևում, որոնք մենք կառուցել էինք մեր սրտերի շուրջը: Մենք ամուսնալուծության եզրին էինք և մեկ անգամ չէ, որ քննարկել էինք դա:

Ես շրջագայության էի գնացել, երբ պատնեշը պայթեց: Մենք պարզապես հերթական հուսահատ կռիվը ունեցանք հեռախոսով, իսկ կինս անջատեց հեռախոսը: Զայրույթ, անզորություն և խորը մենակություն զգացի: Ես հասկացա, որ հասել եմ սահմանին` այլևս չեմ դիմանում:

Ես դիմեցի Աստծուն: Չգիտեմ, կարելի՞ է այն աղոթք անվանել, քանի որ այդ պահերին ես կատաղությամբ բղավում էի, բայց դրանք ընդմիշտ դրոշմված են իմ հիշողության մեջ: Ես կանգնեցի ցնցուղի տակ և բղավեցի Աստծուն, որ այս ամուսնությունը սխալ էր, և ես այլևս չեմ կարող այսպես ապրել: Այո, ես ատում եմ ամուսնալուծության գաղափարը, բայց միասին ապրելու ցավն ինձ տանջում էր: Զայրույթից բացի, ես շփոթություն զգացի: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու ես և կինս չէինք կարողանում միասին հանգիստ ապրել: Հոգու խորքում ես գիտեի, որ կինս լավ մարդ է: Ուրեմն ինչու՞ չենք կարողանում շտկել մեր հարաբերությունները: Ինչու՞ ամուսնացա մի կնոջ հետ, ում բնավորությունը չի համապատասխանում իմ բնավորությանը: Ինչու՞ նա չի ուզում փոխվել:

Ի վերջո շատ կոտրված, ես նստեցի հատակին ցնցուղի տակ և լաց եղա: Լուսավորություն եկավ հուսահատության խավարից: Դու չես կարող փոխել նրան: Դու կարող ես փոխել միայն ինքդ քեզ: Եվ ես սկսեցի աղոթել: Եթե ​​ես չեմ կարող փոխել նրան, Տեր, ուրեմն փոխիր ինձ: Ես խորապես աղոթեցի կեսգիշերին: Հաջորդ օրը ես աղոթեցի տուն գնալու ժամանակ: Ես աղոթեցի տան շեմին, որտեղ ինձ սպասում էր կինս՝ սառը դեմքով, ով, ամենայն հավանականությամբ, հանդիպելիս նույնիսկ հայացքով չի նայի ինձ: Այդ գիշեր, երբ մենք պառկեցինք մեր անկողնում այդքան մոտ և միևնույն ժամանակ այդքան հեռու, ես գիտեի, թե ինչ պետք է անեմ:

Հաջորդ առավոտյան, երբ դեռ անկողնում էինք, ես կնոջս հարցրեցի. «Ինչպե՞ս կարող եմ քո օրը ավելի լավը դարձնել:

Նա բարկացած նայեց ինձ և ասաց,- Ի՞նչ:

-Ինչպե՞ս կարող եմ քո օրն ավելի լավը դարձնել:

— Ինչու՞ ես հարցնում։

— Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ քո օրը ավելի լավը դարձնել:

Նա քմծիծաղ տալով նայեց ինձ և ասաց,- Ուզում ես ինչ -որ բա՞ն անել ինձ համար, ուրեմն մաքրիր խոհանոցը։

Կարծես կինս մտածեց, որ ես կբարկանամ զայրույթից, բայց ես գլխով արեցի ու ասացի «Լավ»:

Ես վեր կացա և մաքրեցի խոհանոցը:

Հաջորդ օրը ես նորից հարցրեցի,- Ինչպե՞ս կարող եմ քո օրը ավելի լավը դարձնել:

-Մաքրիր ավտոտնակը:

Ես խորը շունչ քաշեցի: Այդ օրը ես մինչև կոկորդս գործերի մեջ էի, և հասկացա, որ կինս դա դիտմամբ է ասել ինձ նյարդայնացնելու համար: Այսպիսով, գայթակղիչ էր ի պատասխան բռնկվելը: Փոխարենը ես ասացի. «Լավ»: Ես վեր կացա և մաքրեցի և կարգի բերեցի ավտոտնակը: Կինս չգիտեր, թե ինչ մտածեր: Հաջորդ առավոտը ես նորից նույն հարցը տվեցի նրան:

-Ոչինչ պետք չէ ,- ասաց նա,- Ոչինչ մի արա: Խնդրում եմ դադարեցրու այս ամենը»: Ես պատասխանեցի, որ չեմ կարող, քանի որ ինքս ինձ խոսք եմ տվել։ Նա ասաց, — Ինչու՞ ես դա անում։ «Որովհետև դու ինձ համար թանկ ես: Եվ մեր ամուսնությունը նույնպես թանկ է ինձ համար »,- ասացի ես:

Մի քանի օր շարունակ ես նույն հարցը տվեցի նրան, որից հետո հրաշք տեղի ունեցավ և նա սկսեց լաց լինել։ Հանգստանալով՝ կինս ասաց. «Խնդրում եմ, այդ հարցն ինձ էլ մի տուր: Խնդիրը ոչ թե քո, այլ իմ մեջ է: Գիտեմ, որ ինձ հետ դժվար է: Ես չեմ հասկանում, թե ինչու ես դեռ ինձ հետ »:

Ես գրկեցի նրան ու նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ: «Որովհետև ես սիրում եմ քեզ», — ասացի ես: «Ինչպե՞ս կարող եմ քո օրն ավելի լավը դարձնել»: «Սա այն է, ինչ ես պետք է հարցնեմ քեզ»: «Պետք է, բայց ոչ հիմա: Հիմա ես ուզում եմ փոխվել: Դու պետք է իմանաս, թե որքան կարևոր ես ինձ համար »: Կինս գլուխը դրեց կրծքիս և ասաց․ «Կներես, որ ինձ այդքան վատ պահեցի»: «Ես սիրում եմ քեզ», — ասացի ես: «Ես էլ քեզ եմ սիրում», — պատասխանեց նա: «Ինչպե՞ս կարող եմ քո օրն ավելի լավը դարձնել»: Քերին սիրալիր նայեց ինձ. «Միգուցե կարո՞ղ ենք որոշ ժամանակ միասին մնալ: Միայն ես և դու». Ես ժպտացի: Վեճերը դադարեցին: Հետո կինս սկսեց հարցնել. «Ի՞նչ կուզեիր, որ ես անեմ քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ դառնալ լավագույն կինը քեզ համար »:

Մեր միջև պատը փլուզվեց: Մենք սկսեցինք բաց և մտածված խոսել այն մասին, թե ինչ ենք ուզում կյանքից և ինչպես կարող ենք միմյանց ավելի երջանիկ դարձնել: Ոչ, մենք մեր բոլոր խնդիրները միանգամից չենք լուծել: Նույնիսկ չեմ կարող ասել, որ մենք այլևս երբեք չենք կռվել: Բայց մեր վեճերի բնույթը փոխվել է: Նրանք սկսեցին ավելի ու ավելի քիչ դառնալ: Մեզանից ոչ մեկն այլևս չէր ուզում ցավ պատճառել դիմացինին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: