Այս հնարքներն ինձ սովորեցրել է տատիկս, ով միշտ ուներ ցանկացած հարցի պատասխանը։ Նա պատմեց ինձ, թե ինչպես է օճառն անհրաժեշտ օգտագրծել:

Դեզոդորանտ կոշիկների համար․
Շատերը խանութից փորձել են կոշիկների համար հատուկ դեզոդորանտներ գնել։ Ցավոք, ոչ բոլոր միջոցներն են վերացնում խնդիրը։ Բացի այդ, նման միջոցները բավական արագ են սպառվում և դրանք շատ թանկ արժեն։ Կա հիանալի այլընտրանք: Սովորական օճառը փաթաթեք անձեռոցիկով և դրեք այն Ձեր կոշիկների մեջ՝ թողնելով ամբողջ գիշեր: Տհաճ հոտն անմիջապես կվերանա։

Ցեցի դեմ պայքարող միջոց․
Եթե Ձեր տանը ցեց կա, Դուք ստիպված չեք լինի դիմանալ խանութից գնված ապրանքներին: Օճառը փաթաթեք թղթի մեջ։ Տեղադրեք այն Ձեր պահարանի դարակում և զերծ մնացեք միջատներից:

Պայքար դռան ճռռոցի դեմ․
Այս ձայնը պարզապես նյարդայնացնում է: Որոշ մարդիկ այս խնդիրը լուծում են մեքենայի յուղով, իսկ ես առաջարկում եմ սովորական օճառ: Պարզապես դռան արանքներին քսեք օճառ, և ոչ ոք չի իմանա Ձեր խնդրի մասին:

Միջատների խայթոցների դեմ․
Թեև միջատները անհետացել են աշնան սկզբին, այս մեթոդը պետք է գործածվի: Խայթոցների հատվածներին օճառ քսեք: Դուք չեք էլ նկատի, թե ինչպես կվերանա ցավն ու քորը։ Անփոխարինելի միջոց ճամփորդությունների կամ բնության գրկում զբոսանքի համար:

Վնասատուների դեմ․
Վնասատուներից տառապող ամառային բնակիչները, ովքեր այդքան շատ են սիրում իրենց այգու աշխատանքը, նույնպես օճառի օգտագործման կարիք կունենան: Քերեք օճառը և շաղ տվեք այն բույսերի շուրջը: Արդյունքը կզարմացնի Ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն