Ահա, թե ինչպես կարելի է պայքարել տերևամլուկի ( тля ) դեմ, որպեսզի նրանք չվնասեն ծաղիկները. Փորձառու այգեպանների հնարքները

Ինչպե՞ս վարվել տերևամլուկի հետ, որպեսզի չվնասեն ծաղիկները: Փորձառու այգեպանները շատ հնարքներ ունեն:

Տերևամլուկը թերևս ամենազզվելի և համառ վնասատուն է, որը կարող է բնակվել Ձեր այգում: Ըստ ուսումնասիրությունների նրանք հատկապես հաճախ ընտրում են հիասքանչ գեղեցիկ վարդեր՝ որպես իրենց հարձակման օբյեկտ:

Ինչպե՞ս վարվել նրանց հետ, որպեսզի չվնասեն ծաղիկները: Փորձառու այգեպանները շատ հնարքներ ունեն, րոնց միջոցով կօգնեն մեր ընթերցողներին վարդերն ավելի լավ  աճեցնել՝ պաշտպանելով նրանց վնասատուներից և հիվանդություններից:

Ինչպես ազատվել տերևամլուկից․

Առաջին հերթին, վարդերը պետք է լինեն ուժեղ և առողջ, այդ դեպքում տերևամլուկները չեն սիրում նստել դրանց վրա: Այդ պատճառով կարևոր է վարդերին ժամանակին պարարտացնելը, հողը թուլացնելը և ծաղիկների շուրջ մոլախոտերը հեռացնելը: Որոշ ժողովրդական միջոցներ օգնում են նաև հաղթահարել մլուկների ներխուժումը:

Յոդ և կաթ․

Ձեզ հարկավոր է մեկ շիշ յոդ, հեղուկացիր, ներարկիչ և կես բաժակ կաթ: Ջուրը լցրեք հեղուկացիրի մեջ և կես խորանարդ յոդ ներարկիչի մեջ: Յոդն ու կաթը մի բաժակի մեջ խառնեք: Կաթը կդառնա դեղնավուն: Դրանից հետո լցրեք հեղուկացիրի մեջ, որտեղ արդեն կա մեկ լիտր ջուր: Լավ թափահարեք և կարող եք ցողել վարդերի վրա:

Օճառի լուծույթ․

Վերցրեք մեկ ճաշի գդալ քերած լվացքի օճառ և նոսրացրեք մեկ լիտր ջրով: Այս լուծույթով նրբորեն խոնավացրեք վարդի արմատները: Դրանից հետո մի քանի օր անընդմեջ ցողեք բույսերը օճառաջրով:

Սխտորի լուծույթ․

300 գրամ սխտոր կամ սոխ անցեք մսաղացով: Լցրեք երեք լիտր ջրի մեջ, թողեք 6-8 ժամ, ապա քամեք և ավելացնել ևս 7 լիտր ջուր և 40 գրամ քերած լվացքի օճառ: Ըստ անհրաժեշտության ցողեք այս լուծույթը ծաղիկների վրա:

Կարտոֆիլի և օճառի թուրմ․

Վերցրեք կես կիլոգրամ կարտոֆիլի կեղևներ և լցրեք դրանք երկու լիտր եռացրած ջրի մեջ: Թրմեք 48 ժամ, ապա քամեք և ավելացրեք 50 գրամ քերած լվացքի օճառ: Շաբաթը ընդմիջումով երեք անգամ ակտիվացրեք և ցողեք վարդերի թփերի վրա, որոնք տուժել են մլուկների պատճառով:

Սոխի կեղևներ․

Սոխի կճեպները լցրեք տաք ջրով, թողեք մեկ օր, իսկ հետո վարդի թփերը մշակել ստացված լուծույթով:

Ծխախոտի լուծույթ․

Խառնեք 400 գ ծխախոտ և 9 լիտր ջրի հետ: Դրանից հետո խառնուրդը եփեք կես ժամ, թողեք 2 օր և քամեք: 40 գրամ լվացքի օճառը լուծեք մեկ լիտր ջրի մեջ, խառնեք եփած ծխախոտի լուծույթի հետ: Այս խառնուրդով ցողեք վարդերի վրա:

Այգեպանի դաշնակիցները մլուկների դեմ պայքարում․

Ուղեկցող բույսեր․

Բույսերը, որոնք «ընկերներ» են և միասին ավելի լավ են աճում, կոչվում են ուղեկցող բույսեր: Նարգիզի, ռեհանի, նարդոսի կամ սոխի ուժեղ բույրը վանում են մլուկներին և այլ վնասատուներին:

Եթե ​​մենք խոսում ենք սենյակային վարդի մասին, ապա արժե մոտակայքում խորդենիով ծաղկամաններ տեղադրել: Բայց ցիտրուսային մրգերով հարևանն անցանկալի է, քանի որ դրանք գրավում են տարբեր վնասատուների:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: