Ահա թե ինչպես կարելի է պայքարել մոծակների դեմ՝ ժողովրդական միջոցների օգնությամբ

Մոծակների դեմ պայքարող այս հրաշք միջոցի պատրաստման համար Ձեզանից կպահանջվի․

  • Կամֆորայի սպիրտ․ սա բուսական պատրաստուկ է, որը հեշտությամբ կարելի է գտնել դեղատանը
  • Դափնու տերևներ
  • Մեխակ:

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Հեղուկացիր շշի մեջ լցրեք 20 մլ կամֆորայի սպիրտ, ավելացնել 3 մեխակ և 1 մեծ դափնու տերև՝ կտոր-կտոր անելուց հետո։ Թափահարեք և փակեք շիշը կափարիչով: Արտադրանքը պահեք մութ տեղում 2-3 օր լավ թրմելու համար։

Ստացված արտադրանքը ցանեք մոծակների ցանցի,  վարագույրների և պատուհաների ամբողջ տարածքի վրա: Ժողովրդական այս միջոցն օգտակար է նաև բնության գրկում։ Բամբակը խոնավացրեք այս լուծույթով և դրեք Ձեր կողքին։ Կծու հոտը կվախեցնի միջատներին, և դա հաճելի կլինի Ձեզ համար։

Կամֆորայի անուշաբույր հեղուկը կդառնա Ձեր փրկիչը նյարդայնացնող «հյուրերից»։ Այն շատ անգամ ավելի արդյունավետ է և ավելի անվտանգ: Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանություններում և կիսվեք այս օգտակար միջցով Ձեր ընկերների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: