Ահա, թե ինչպես կարելի է շատ հեշտ, բայց արդյունավետ տարբերակով մաքրել գազօջախի վանդակաճաղերը

Շատերի համար խոհանոցը ամենակարևոր տեղն է` կապված տան ջերմության, խնամքի և հարմարավետության հետ: Այնուամենայնիվ, խոհանոցը կարող է դառնալ նաև բնակարանի ամենակեղտոտ տեղերից մեկը:

Հատկապես շատ ճարպ է հավաքվում գազօջախի վրա, քանի որ այն անընդհատ օգտագործվում է տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Հետևաբար, այսօր ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ մի զարմանալի հնարքով, որը կօգնի Ձեզ հեշտությամբ մաքրել գազօջախի վանդակաճաղերը:

Ինչպես մաքրել գազօջախի վրայի վանդակաճաղերը․

Օգտագործեք ճարմանդներով պոլիէթիլենային տոպրակներ՝ Ձեր վառարանի վանդակաճաղերը դրա մեջ տեղավորելու համար:

Հեղուկացիր շշի մեջ լցրեք ամոնիակ և այն ցանեք վանդակաճաղերի վրա, տեղադրեք դրանք տոպրակների մեջ և ամուր փակեք: Թողեք այն ամբողջ գիշեր:

Դրանից հետո սպունգով քերեք՝ առանց դրանք տոպրակից հանելու: Կեղտը հեշտությամբ դուրս կգա և կմնա տոպրակի մեջ: Մաքրեք վանդակաճաղերը ջրով: Ջեռոցի վանդակաճաղերը կարող եք մաքրել նույն կերպ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: