Ահա, թե ինչպես կարելի է մաքրել խոհանոցի կահույքի վրայի յուղը շատ պարզ և արդյունավետ տարբերակով

Անկախ նրանից, մեզ դուր է գալիս, թե ոչ, ուտեստների պատրաստման ընթացքում, յուղը կպչում է խոհանոցի դարակներին, հատկապես գազօջախի վերևի կամ կողերի հատվածին: Իհարկե դրա մաքրման համար կարող եք գնել մաքրող միջոցներ կամ օգտագործել աման լվացող հեղուկ: Բայց յուղի մաքրման համար ես պատրաստում եմ հատուկ միջոց:

Այն բաղկացած է 1 մաս «Fairy»- ից (աման լվալու հեղուկ) և 1 մաս 96% ալկոհոլից: Ես այն խառնում և թրմեցնում եմ 2-3 օր մութ տեղում, որից հետո այս լուծույթով մաքրում եմ յուղը:

Ես այս լուծույթը քսում եմ խոհանոցի դարակներին և 5 րոպե անց թաց անձեռոցիկի վրա շաղ եմ տալիս  «Comet» (ռախշա) և մաքրում յուղի նստվածքները:

Դա տևում է ընդամենը 10-15 րոպե: Բայց նախքան այս լուծույթով դարակները մաքրելը, լուծույթը փորձարկեք որևէ աննկատ տեղում ՝ մաքուր սպունգով կամ կտորով քսեք այն, որպեսզի համոզվեք, որ այն չի վնասի կամ գունաթափվի կահույքի մակերեսը: Դրանից հետո լվացեք այն մեկ այլ սպունգով և տաք ջրով: Եթե ​​Դուք խոհանոցի կահույքը պարբերաբար մաքրում եք, ապա բավական է խմորի սոդան սովորական լվացող միջոցի հետ:

Այս միջոցով մաքրում եմ նաև գազօջախի մակերեսը, բայց փորձում եմ ծույլ չլինել և ուտեստների պատրաստումից հետո անմիջապես մաքրում եմ այն։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: