Ահա թե ինչպես կարելի է մաքրել խոհանոցային սրբիչների յուղոտ հետքերը՝ ճապոնական եղանակով․ Հրաշալի միջոց, որը քչերին է հայտնի

Ինչպես մաքրել խոհանոցային սրբիչների յուղոտ հետքերը

Որպեսզի Ձեր խոհանոցի սրբիչները կատարյալ մաքուր լինեն, Դուք չեք կարողանա հասնել ցանկալի արդյունքի սովորական լվացքի փոշիով: Լուրջ ճարպային բծերը լավագույնս հեռացվում են ճապոնական եղանակով:

Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • 10 լիտր ջուր
  • 2 ճ.գ. չոր մանանեխ
  • 0,5 ճ․գ․ քացախ
  • 1 ճ․գ․ բուսական յուղ

Պատրաստման և օգտագործման եղանակը.

Մեծ տարայի մեջ լցրեք տաք ջուր, ապա ավելացրեք քացախ, բուսական յուղ, չոր մանանեխ և լավ խառնեք։ Ստացված լուծույթի մեջ լցրեք այն խոհանոցային սրբիչները, որոնք պետք է վերականգնեն իրենց նախկին թարմությունը։ Թողեք դրանք 12 ժամով մնան լուծույթի մեջ։ Այնուհետև մանրակրկիտ լվացեք: Սկզբում օգտագործեք սառը, ապա տաք ջուր: Թող խոհանոցային սրբիչները ամբողջությամբ չորանան: Ցանկալի է դրանք կախել պատշգամբում, որպեսզի լավ օդափոխվեն։

Փոքրիկ հնարք

Շատերի համար սեղանի քացախի հոտը, որը այս միջոցի մի մասն է, կարող է շատ տարօրինակ թվալ։ Ուստի, եթե Դուք հնարավորություն չունեք թույլ տալ, որ սրբիչները չորանան մաքուր օդում, ապա պետք է օգտագործեք ևս մեկ բաղադրիչ։ Լուծույթը պատրաստելիս ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի եթերայուղ։ Այսպիսով, բծերը մաքրող միջոցը կունենա թեթև ցիտրուսային բույր:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: