Ինչպե՞ս մաքրել խոհարարական տախտակը․
Սկսեք կիտրոնը կիսով չափ կտրելուց: Յուրաքանչյուր կեսը բավարար է տախտակի մի կողմի համար:

Կտրված կիտրոնները ամուր սեղմելով քսեք տախտակի ողջ մակերեսին և մի կողմ դրեք կիտրոնի մնացած մասը՝ հետագայում օգտագործելու համար: Ապա տախտակի վրա շաղ տվեք աղ և թողեք մոտ 10-15 րոպե։

Այժմ պետք սկսեք խոհանոցի տախտակի թեթև մաքրումը: Վերցրեք կիտրոնի մնացած մասը և սպունգի նման քսեք աղ ցանած մակերեսի վրա։ Անհրաժեշտության դեպքում ավելացրեք մի քիչ էլ կիտրոնի հյութ։

Ամենահաճելի փուլը ջրով լվացումն է։ Չորացրեք այն և հիացեք մաքրությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն