Ահա թե ինչպես կարելի է հեշտությամբ մաքրել գազօջախի մուրը և ճարպը ընդամենը 5 րոպեում՝ առանց քիմիական նյութերի 

Ես ինձ համար գտա գազօջախը գրեթե բոլոր կեղտերից մաքրելու երկու իդեալական մեթոդ, որով կցանկանամ կիսվել նաև Ձեզ հետ:

Մեթոդ 1. Սոդայի մածուկ.

Այո, դա ամենահին մեթոդն է։ Հայտնի է շատերին. Սոդան ալկալի է, և չնայած այն օգտագործվում է խոհարարության մեջ, այն բավականին ակտիվ է։ Այն հիանալի լուծում է ճարպը և նույնիսկ կարողանում է լուծել այրված կաթսաների մուրը:

Մածուկն իր մեջ ներառում է պարզապես սոդա, որը նոսրացվում է ջրով: Երբեմն նաև մանանեխ է ավելացվում։ Միջոցը պետք է քսեք կեղտոտված մակերեսին և մաքրեք մի քանի րոպե անց՝ չթողնելով, որ այն չորանա։

Մեթոդ 2. Սոդա + քացախ․

Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Մեկ թեյի գդալ սոդան մարեք քացախով այնքան, մինչև փրփուր առաջանա: Արագ քսեք աղտոտված հատվածներին և թողեք 15-20 րոպե: Կիրառման ավելի հեշտության համար կարող եք ավելացնել մի կաթիլ հեղուկ օճառ, որպեսզի այն ավելի լավ բաշխվի: Զարմանալիորեն այս միջոցը հեռացնում է բոլոր կեղտերը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: