Ահա թե ինչպես կարելի է հեշտությամբ ազատվել պահարանի տհաճ հոտից․ Շատ պարզ, բայց արդյունավետ միջոց

Պահարանում տհաճ հոտի առաջացման պատճառները

Բորբոսի հոտից մեկընդմիշտ ազատվելու համար պետք է նախ հասկանալ, թե ինչու է այն հայտնվել, հետո պայքարել դրա դեմ: Օրինակ, կարող են լինել հետևյալ պատճառները.

  • Կախիչներն իրար շատ մոտ են կախված կամ դարակներում  կա շատ ծալված հագուստ, որի պատճառով օդափոխություն չի կատարվում.
  • Սենյակը չափազանց խոնավ է, և պատերի անկյուններում ձևավորվում է բորբոս.
  • Պահարանում թաց և կեղտոտ իրեր են պահվում․
  • Փոշին շատ է կուտակվել․

  • Տիզերի, ցեցերի կամ մկների առկայություն․
  • Հագուստը տարիներ շարունակ կախված է, ինչի պատճառով կորցնում է իր թարմությունը և կլանում շրջակա հոտերը.
  • Ճիշտ լվացքի տեխնոլոգիայի խախտում (չափազանց շատ փոշի, մեկ այլ լվացքի ռեժիմ)․
  • Շատ մարդիկ ծխում են սենյակում, և իրերը կլանում են ծուխը:

Ի՞նչ անել պահարանում հայտնված տհաճ հոտի դեմ

  • Հագուստից բորբոսի հոտը վերացնելու համար բրինձ լցրեք բաժակի մեջ։ Այն կկլանի բոլոր հոտերը, քանի որ յուրաքանչյուր հատիկ պատված է օսլայի բարակ շերտով։
  • Հետաքրքիր է նաև մի քանի կաթիլ եթերայուղ, ինչպիսիք են նարդոսը, թեյի ծառը, անանուխը կամ կիտրոնը, լցնել բրնձի ամանի մեջ: Սա հաճելի թարմ բուրմունք կտա:

Պահարանի հոտից ազատվելու 6 լրացուցիչ միջոց

  1. Օգտագործեք խմորի սոդա կամ աղ: Վերցրեք կտորից տոպրակ և մեջը լցրեք 2-3 թեյի գդալ աղ կամ սոդա և դրեք դարակների մեջ։
  2. Վերցրեք ակտիվացված ածուխի 7-10 հաբ, դրեք անցքերով տարայի մեջ, որպեսզի օդ մտնի և դրեք կախիչների մոտ։
  3. Սուրճի մրուրն օգնում է ազատվել պահարանի հոտից։ Չորացրեք այն, լցրեք տարայի մեջ և դրեք զգեստապահարանում։
  4. Պատրաստեք քացախի լուծույթը։ Դա անելու համար վերցրեք 1 մաս քացախ և 2 մաս ջուր: Միջոցը ցողեք Ձեր հագուստի վրա։
  5. Տհաճ  հոտերը կարելի է վերացնել նաև օղին ջրի հետ խառնելով 1։1 հարաբերակցությամբ և իրերի վրա ցողելով այս լուծույթը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: