Ահա թե ինչպես կարելի է ընդամենը 15 րոպեում դեմքի մաշկին երիտասարդ տեսք հաղորդել

Բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ցանկանում են հնարավորինս երկար պահպանել իրենց երիտասարդությունն ու գեղեցկությունը: Բայց ոչ բոլորն են ցանկանում կամ կարողանում այդ ընթացակարգերն իրականացնել գեղեցկության սրահներում։ Բայց ելք միշտ էլ կա: Օգտագործեք դեմքի հակատարիքային այս դիմակներ շաբաթական 2֊3 անգամ, ընդամենը կպահանջվի 15 րոպեում իսկ արդյունքը կզարմացնի Ձեզ:

1. Դիմակ վարսակի փաթիլներից 3-4 ճաշի գդալ վարսակի փաթիլների վրա ավելացրեք տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողնելով 15-20 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը կօգնի փափկեցնել չոր, թեփոտող դեմքի մաշկը:

2. Մածունով դիմակ Այս դիմակի համար պահանջվում է 100-200 մլ. մածուն կամ յուղոտ թթվասեր: 15-20 րոպե շարունակ դեմքին մի քանի անգամ քսեք մածունը, այնուհետև լվացեք տաք ջրով: Եթե դուք ընտրել եք յուղոտ թթվասեր, ապա այն դեմքին հաստ շերտով քսեք մեկ անգամ, պահեք 10-15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Как омолодить кожу лица за 15 минут!

3. Կաթնաշոռով դիմակ 2 ճաշի գդալ կաթնաշոռը, 2 ճաշի գդալ գազարի հյութը, 2 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 2 ճաշի գդալ կաթը խառնեք ու լավ հարեք, այնուհետև հաստ շերտով քսեք դեմքին: Պահելով 15 րոպե լվացեք տաք ջրով:

4. Մեղրով դիմակ 2 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 ճաշի գդալ վարսակի փաթիլների հետ, ավելացրեք 2 թեյի գդալ կաթ: Զանգվածը քսեք դեմքին և թողնեք 15-20 րոպե: Ի գիտություն՝ այս դիմակը խորհուրդ չի տրվում մեղրից ալերգիա ունեցողներին:

5. Բանանով դիմակ 1 միջին չափի բանանը տրորեք 1 թեյի գդալ սնուցող կրեմի, 1 թեյի գդալ զեյթունի ձեթի, կես թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Քսեք դեմքին և պահեք 15-20 րոպե: Լվացեք տաք ջրով:

ԵՂԵՔ ԱՌՈՂՋ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ․․․

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: