Կարծում եմ՝ սառնարանում տհաճ հոտը մեծամասամբ առաջանում է սարքի հին լինելու պատճառով։

Եվ այժմ ես սովորական թերթն օգտագործում եմ որպես օդը թարմացնող միջոց մեր սառնարանի համար: Կմտածեք, թե սա ինչ անհեթեթություն է, բայց փորձեք ինքներդ և համոզվեք։
Ես վերցնում եմ սովորական թերթը և այն ճմրթում, ապա վերցնում եմ հեղուկացիր շիշ և դրանով առատորեն ջուր եմ ցողում թերթի վրա և դնում սառնարանում։

10 ժամ հետո, երբ բացեք սառնարանի դուռը, կզգաք, որ տհաճ հոտը պակասել է։ 20 ժամ անց հոտը 99 տոկոսով կվերանա:
Երբ թերթը տեղափոխեք սառնարան, նախ դրեք այն ափսեի վրա, քանի որ թուղթը կարող է կպչել դարակներից կամ նույնիսկ սառչել մեկ օրում։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն