Սառնարանում բորբոս հայտնվելու պատճառները
Խոնավությունը սառնարանի ներսում. Այդ իսկ պատճառով սառնարանում պետք է դնել միայն ամբողջովին սառեցված մթերքներ և չորացր բանջարեղեն ու մրգեր։
Սառնարանի հազվագյուտ մաքրում. Սննդի կտորները, կաթի արտահոսքը, փշրանքները և այլ մոռացված մնացորդները դարակում դառնում են բորբոսի տարածման կատարյալ վայր:
Վնասված ապրանքներ. Եթե սառնարանում կա թթու ապուր, փտած բանջարեղեն ու միրգ, կպչուն նրբերշիկ, ապա շուտով բորբոսը կհայտնվի։

Միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բորբոսից
Սեղանի քացախ. Դրանով թրջեք սպունգը և մաքրեք բորբոսի հատվածները։ Լվացեք և չորացրեք մակերեսները:
Ջրածնի պերօքսիդ. Բորբոսով հատվածները մշակեք այս լուծույթով: Թողեք դրանք մի քանի րոպե, ապա մաքրեք սառնարանը ջրով։

Ամոնիակ. Այն նոսրացրեք ջրով 1։ 5 հարաբերակցությամբ: Կտորը խոնավացրեք լուծույթով, սրբեք բորբոսից տուժած տարածքները:
Լվացքի օճառ. Օճառն անցկացրեք քերիչով և խառնեք ջրի հետ։ Սրբեք բորբոսով հատվածներն օճառի ջրով:
Սոդա. Նոսրացրեք 1 ճ.գ. սոդան 1 լիտր տաք ջրի մեջ։ Մաքրեք տուժած հատվածները լուծույթով: Եթե բորբոսը շատ է, ապա ավելի խտացված լուծույթ պատրաստեք։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն