Երբեմն փորձառու տնային տնտեսուհիները տիրապետում են այնպիսի անսովոր գաղտնիքների, որ երբեմն անհնար է կռահել դրանց իմաստը։ Օրինակ՝ խոհանոցում երբեմն կարելի է տեսնել ծորակ, որը բառացիորեն «փաթեթավորված» է սովորական պոլիէթիլենային տոպրակով։
Ո՞րն է այս հնարքի իմաստը․
Որպես կանոն, այս միջոցն օգտագործվում է ճաշ պատրաստելու ժամանակ։ Ամենից հաճախ խոսքը տապակած մսի հետ աշխատելու մասին է։ Եթե լվացարանը գտնվում է վառարանի կողքին, ծորակը կարող է կեղտոտվել միս կամ այլ տապակա պատրաստելիս։ Եփելու ժամանակ անհրաժեշտ է պաշտպանել ծորակի մակերեսը յուղոտ բծերից։ 
Նաև ճաշ պատրաստելու ժամանակ տնային տնտեսուհիները հաճախ օգտագործում են ծորակը և կեղտոտում այն և դա դժվար է լինում մաքրելը: Եթե յուղոտ բծերը շերտավորված են, ապա դրա պատճառով կարող է ծորակի մակերեսը ժամանակից շուտ վնասվել ու փչանալ: Հետևաբար, ավելի լավ է մի քանի րոպե ծախսել տոպրակով պաշտպանություն կազմակերպելու համար։
Ցանկացած հարմար բարակ տոպրակ կարելի է վերցնել։ Այնուհետև մկրատով մի փոքրիկ անցք բացեք և այն հագցրեք ծորակի վրա այնուհետև այն ամրացնել կպչուն ժապավենով: Այս պարզ գաղտնիքը մաքուր կպահի Ձեր ծորակը: Արդյունքը կզարմացնի Ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն