Ահա թե ինչու պետք է թեյի տոպրակը դնեք զուգարանակոնքի մեջ․ Հետաքրքիր հնարք, որը քչերին է հայտնի

Լոգարանի և զուգարանի անվտանգ մաքրումը կարող է բարդ լինել: Ագրեսիվ բաղադրիչներով կենցաղային քիմիկատները, թեև հեռացնում են զուգարանի կեղտը և ժանգը, սակայն փչացնում են նաև սանտեխնիկան՝ քայքայելով էմալը։ Ճիշտ է, կա մեկ պարզ միջոց, որը չի վնասում զուգարանակոնքին. Այսօր մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես մաքրել զուգարանը թեյի տոպրակով։

Ինչպե՞ս մաքրել զուգարանը թեյի տոպրակով

Համաձայն եմ, դա տարօրինակ է հնչում․ Ինչպե՞ս կարող է թեյի տոպրակը օգնել մաքրմանը: Այս հնարքը մեզ համար իսկապես բավականին անհասկանալի է, բայց հաստատ ոչ չինացիների համար։ Սա ասաց ընկերուհիս, ով մի քանի տարի ապրել է այս արևելյան երկրում։ Աշխատանքի համար նա շատ է ճանապարհորդում և հաճախ է մնում հյուրանոցներում։ Մի քանի անգամ նա նկատել է, որ չինացի սպասուհիները թեյի տոպրակներ են օգտագործում զուգարանակոնքը մաքրելու համար:

Պարզվում է, որ Չինաստանում շատերն են դա անում։ Թեյի տոպրակը օգնում է հեռացնել կոշտ սանտեխնիկայի կեղտը: Իսկ հաջորդ առավոտ հյուրանոցի զուգարանն արդեն մաքուր փայլում է։ Ես մի քանի անգամ փորձեցի այս հնարքը և պետք է խոստովանեմ, որ դա աշխատում է:

Շատերը անձամբ գիտեն, թե որքան դժվարություններ է բերում կոշտ ջուրը: Քիմիական հավելումների պատճառով է, որ ջուրը զուգարանի ամանի վրա թողնում է նստվածք և ժանգի հետքեր և դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Հենց այստեղ է օգնության գալիս թեյի տոպրակը` բոլորովին անվնաս, բայց արդյունավետ միջոց: Ի դեպ, կարելի է վերցնել և՛ նոր, և՛ արդեն օգտագործված թեսի տոպրակ։

Այսպիսով, նախ թեյ պատրաստեք, հաճույքով խմեք, իսկ հետո սկսեք մաքրել զուգարանը։ Մի քանի թաց թեյի տոպրակներ քսեք այն հատվածներին, որտեղ նստվածք եք տեսնում: Թողեք դրանք առնվազն 20 րոպե: Լավագույնը թողնել ամբողջ գիշեր: Մի քանի ժամ անց պարզապես պետք է մաքրեք  խոզանակով կամ խոնավ սպունգով։ Մի անհանգստացեք, թեյի տոպրակը հետքեր չի թողնում։ Թեյի տոպրակը հիանալի հեռացնում է դեղնությունը և միևնույն ժամանակ չի քայքայում զուգարանի ամանի էմալը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: