Ահա թե ինչու եք միշտ պարտքերի մեջ

Պարտքերից ազատվելու լավագույն տարբերակն այն է, որ հասկանաք, թե ինչու են դրանք առաջանում:
Իրականում, եթե հենց հիմա ձեզ նվիրեն հարյուր հազարավոր դոլարներով ճամպրուկ, դուք դրանցից չեք խնայի «սև օրվա» համար, որովհետև դրամ խնայելու ունակությունը կախված չէ ունեցած գումարի չափից:

Իսկ ինչո՞ւ եք միշտ պարտքերի մեջ`

  • Դուք ծախսում եք այն իրերի վրա, որոնք ձեզ պետք չեն գալու, չեք օգտագործելու,
  • Դուք գնում եք ապառիկով այն, ինչ չեք կարող կանխիկ գնել,
  • Դուք մտածում եք, որ բրենդային իրերը մոդայիկ են ու կարգավիճակի ցուցիչ,
  • Դուք նոր մոդայիկ մեքենա եք գնում մի քանի տարին մեկ,
  • Դուք գնում եք այն, ինչ կարող էիք մի անգամյա օգտագործման համար խնդրել ընկերոջից,
  • Դուք գնում եք ապրանքները մանրածախ գներով, ոչ թե փնտրում զեղչեր,
  • Դուք գնել եք, կամ վարձակալել ավելի մեծ բնակարան, քան իրականում անհրաժեշտ է,
  • Դուք ջանք չեք գործադրում կազմելու ֆինանսական պլան, չեք օգտվում հնարավորություններից, որ ներդրումներ անեք,
  • Դուք ամուսնացած եք, կամ հանդիպում եք փող վատնող մարդու հետ,
  • Դուք համոզված եք, որ կարող եք հարստանալ արագ, առանց մեծ ջանքերի,
  • Դուք ունեք վատ սովորություններ` ծխում եք, խմում, ազարտ խաղեր խաղում,
  • Դուք անիմաստ եք ծախսում ձեր ժամանակը,
  • Դուք հոգ չեք տանում ձեր առողջության մասին,
  • Դուք չեք վայելում կյանքի փոքրիկ ուրախությունները,
  • Դուք ունեք ապահարզանի դառը փորձ:

Հիշեք, դուք միշտ կարող եք ազատվել պարտքերից և չունենալ նորերը: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է, մի քիչ ջանքեր գործադրել, սովորել որոշ նրբություններ: Ապրեք հարմարավետորեն, ոչ թե վատնելով դրամական միջոցները;

Ինքներդ կառավարեք ձեր միջոցները, որպեսզի նրանք
չկառավարեն ձեզ;

Միշտ ապրեք ձեր հնարավորությունների համաձայն:

lavinfo.com


Понравилась статья? Поделиться с друзьями: