Ահա թե ինչու են փորձառու տնային տնտեսուհիները միշտ սոդա պահում իրենց խոհանցում: Սոդայի օգտագործման զարմանալի եղանակներ

1. Հոտերի վերացում․ 

Սոդան հիանալի հոտազերծող միջոց է, այն շատ արագ կլանում է բոլոր տհաճ և սուր հոտերը: Սառնարանը մաքրելու համար բավական է 2 թեյի գդալ կերակրի սոդան նոսրացնել մեկ թեյի գդալ ջրի մեջ և թողնել սառնարանում ամբողջ գիշեր։ Կամ պարզապես կարող եք սոդան միշտ թողնել սառնարանի մեջ՝ տուփի վրա մի փոքրիկ անցք բացելով։

2. Ազատվեք թունաքիմիկատներից․

Երբ առաջին անգամ լսեցի այս բառը, անմիջապես մտածեցի, որ այն ոչ մի լավ բան չի ասում: Հենց թունաքիմիկատներն են օգտագործվում մրգերի և բանջարեղենի աճեցման համար, որոնք մենք գնում ենք սուպերմարկետներից: Եվ միայն ջրով լվանալը բավարար չէ մթերքն ամբողջությամբ մաքրելու համար։ Բայց այստեղ էլ սոդան մեզ կօգնի։ Սնունդը լցրեք ջրով լի ամանի մեջ և մեկ ճաշի գդալ սոդա ավելացրեք: Թողեք մի որոշ ժամանակ, ապա լվացեք ֆիլտրացված ջրով։

3. Ճարպի մաքրում․

Հաճախակի է ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում ճարպի կուտակումներ առաջանում։ Եվ սրանք այն հատվածներն են, որտեղ Դուք կարող եք անմիջապես չնկատել խնդիրը: Յուղը արագ և հեշտությամբ հեռացնելու համար օգտագործեք սոդայի մածուկ: Սոդան խառնեք ջրի հետ (3 ճաշի գդալ սոդա — 1 ճաշի գդալ ջուր), քսեք ջեռոցի մակերեսին կամ այն հատվածներին, որտեղ կան կուտակումներ և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կեղտը մաքրեք քացախով։ Արդյունքը կզարմացնի Ձեզ։

4. Գունավոր սպիտակեղեն․

Պատահում է, որ ժամանակի ընթացքում հագուստը կամ անկողնային պարագաները գունաթափվում են, կորցնում իրենց նախկին տեսքն ու գույնը։ Դրանց պայծառությունը կարող եք վերադարձնել՝ հաջորդ լվացման ժամանակ ավելացնելով 8 ճաշի գդալ սոդա։ Սա կարող է օգտագործվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ լվացման համար: Բացի այդ, այս մեթոդը կազատի տհաճ հոտից ու թարմություն կհաղորդի լվացքին։

5. Սպասք լվանալու հեղուկին փոխարինող․

Մոռացեք բոլոր տեսակի լվացող միջոցների մասին, որոնք բացի քիմիայից ոչինչ չեն պարունակում: Դուք հեշտությամբ կարող եք դրանք փոխարինել սոդայով։ Ստացվում է էժան և բնական անալոգիա, որը դժվար չի լինի պատրաստել: Խառնեք խմորի սոդան ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ և ավելացրեք մի քանի կաթիլ եթերայուղ: Շատ արդյունավետ օգնական յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար, Դուք ինքներդ կհամոզվեք:

6. Վերացնում է հետքերը.

Մեզանից շատերին է ծանոթ այս խնդիրը: Սեղանին կարող են մնալ բաժակների կլոր հետքերը։ Այս օղակներից կազատվեք սոդայի օգնությամբ։ Վերցնում ենք սպունգ կամ լաթ, թրջում ենք սոդաով և մանրակրկիտ մաքրում ենք մակերեսով։ Բծերը կանհետանան ընդամենը մի քանի վայրկյանում։

7. Հեռացնում է լագարանի բորբոսն ու նստվածքը․

Լոգարանում սալիկների միջև կարող է ձևավորվել նստվածք և բորբոս: Արդյունքում, լրացնող այս բացերը դեղին են դառնում, ինչը փչացնում է ամբողջ սենյակի տեսքը։ Ամեն ինչ անմիջապես թվում է չափազանց կեղտոտ և տհաճ: Բայց Դուք հեշտությամբ կարող եք հեռացնել այն: 3 ճաշի գդալ սոդայից և մեկ գդալ ջրից մածուկ ենք պատրատում։ Առատորեն քսում ենք սալիկների միջև և թողնում մեկ ժամ: Այնուհետև կարող եք օգտագործել հին ատամի խոզանակ, ապա մաքրել մաքուր շորով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: