Ես 64 տարեկան եմ, ու գրեթե չեմ շփվում հարազատներիս հետ: Երբ լրացավ 60 տարեկանս, գիտակցեցի, թե որքան արագ է անցնում ժամանակը: Դրա համար էլ համարում եմ, որ այն դատարկ խոսակցությունների վրա ծախսելու իրավունք չունեմ:

Ինձ դուր է գալիս մնալ սեփական մտքերիս հետ, ինքս ինձ հետ: Բնականաբար, լիովին չեմ դադարեցրել մարդկանց հետ շփումը, մինչ օրս էլ պահում եմ մտերիմներիս հետ կապը: Բայց հիմա այլ կերպ եմ վերաբերվում դրան. փորձում եմ հեռու մնալ նրանցից, ովքեր չեն հարգում իմ անձնական տարածությունը:
Դոստոևսկին ասել է, որ իմաստուն մարդը շփվելու և միայնակ մնալու միջև ավելի շուտ կընտրի վերջինը, քան թե առաջինը: Շփումը պիտի լինի դելիկատեսի պես, այսինքն չի կարելի այն չարաշահել: Ու ես լիովին համամիտ եմ մեծն դասականի խոսքերի հետ:

Հիմա գիտակցում եմ, որ մեծ տարիքում միայնակ լինելը ոչ թե պատիժ է, այլ պարգև: Եթե այն ժամանակ տխրում էի, երբ մենակ էի մնում, հիմա ուրախանում եմ, քանի որ կյանքիս մասին մտածելու ու ամեն ակնթարթն ապրելու հնարավորություն եմ ունենում:
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում միայնակ մնալուն:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը