Ահա, թե ինչու եմ ես աման լվալու հեղուկի մեջ լցնում մեկ թեյի գդալ աղ։ Սա իմանալուց հետո, Դուք նույնպես դա կանեք

Այսոր ես Ձեզ հետ կկիսվեմ, թե ինչու է անհրաժեշտ աման լվալու հեղուկի մեջ լցնել մեկ թեյի գդալ աղ։ Ինչպես նաև տնային պայմաններում կպատրաստենք երկու հետաքրքիր միջոցներ աղով։

Երբ ես բացում եմ աման լվացող հեղուկի նոր շիշը, ես դրա վրա ավելացնում եմ մեկ թեյի գդալ աղ, և նույն քանակությամբ սոդա: Դա օգնում է, որպեսզի ամաններն ավելի մաքուր լինեն։

1. Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ գնում եք նոր աման լվալու հեղուկ, մի քանի անգամ օգտագործելուց հետո, երբ շշի մեջ մի փոքր տեղ ազատվի ավելացրեք աղ, սոդա, փակեք կափարիչով և լավ թափահարեք։

Մեկ անգամյա օգտագործումից հետո, Դուք անմիջապես կզգաք տարբերությունը։

2. Աղը կարող է հեշտությամբ մաքրել արդուկի մակերեսը նույնիսկ ուժեղ այրվածքների դեպքում։ Հատուկ պարզության համար ես վերցրեցի հին ու մեծ աղտոտվածությամբ արդուկ։

Աղը լցրեք թղթի վրա, տաքացնել արդուկն առավելագույն մակարդակի վրա, և սկսեք աղը արդուկել (մենք այն տանում ենք տարբեր ուղղություններով, որպեսզի աղը ներթափանցի արդուկի բոլոր անկյունները)։

 

Եթե աղը  կեղտոտվում է, ապա այն փոխեք մի քանի անգամ։ 5 րոպե անց արդուկը կփայլի։

 

3. Նեղ ծաղկամանների, սափորի կամ դժվար լվացվող ամանների համար, դրանց մեջ լցրեք մի քանի սառցե խորանարդներ և դրա վրա ավելացրեք կես բաժակ աղ: Ձեզ մնում է պարզապես լավ թափահարել ծաղկամանը, և այն լվանալ ջրով։

Իդեալական մաքրությունն ապահովված կլինի այս երեք միջոցների շնորհիվ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: