Ահա, թե ինչու՞ է Ձեզ անհրաժեշտ թողնել մետաղադրամը սառնարանում տնից երկար ժամանակով բացակայելու դեպքում

Այս փոքրիկ հնարքն ինձ ցույց է տվել ընկերուհիս, իսկ նա իր հերթին սովրել է իր հարևանուհուց: Հետաքրքիր է, որ հենց եվրոպացիներն են նման հնարք մտածել, այլ ոչ թե մենք:

Երբ Դուք պատրաստվում եք երկար ժամանակով տնից հեռանալ, և որոշում եք անջատել բոլոր էլեկտրական սարքերը, բացառությամբ սառնարանը, քանի որ այնտեղ կան մթերքներ, ուրեմն մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ անել այն, ինչ անձամբ մենք անում ենք մեր տանը:

Ինչու պետք է տանից դուրս գալիս սառնարանում մետաղադրամ դնել | Mediamall.AM

Տարրայի մեջ լցնելով ջուր, այն սառեցրեք սառնարանում, տնից դուրս գալուց առաջ սառնարանից հանեք սառույցը, նրա վրա դրեք մետաղադրամ և նորից դրեք սառնարանում և գնացեք Ձեր գործերով: Վերադառնալուց հետո ստուգեք, թե ինչ վիճակում է մետաղադրամիը։

Եթե այն լինի սառույցի վրա, ապա նշանակում է, որ Ձեր բացակայության ընթացքում էլեկտրաէներգիան չի անջատվել: Իսկ եթե անջատվել է, բայց ոչ երկար ժամանակով, ապա մետաղադրամը կա՛մ կլինի հենց ներքևի մասում, կա՛մ էլ սառույցի մեջտեղի հատվածում:

Եվ եթե այդպես է, ուրեմն սառնարանի մթերքներն այլևս պիտանի չեն լինի օգտագործման համար:

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-Ն

Понравилась статья? Поделиться с друзьями: