Ահա թե ինչի համար եմ լվացքի մեքենայի մեջ սառույց գցում… Դուք էլ նույն կերպ կվարվեք

Կենցաղ վարելը իրականում այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Պետք է իմանալ ոչ միայն հիմնական կանոնները, այլև որոշակի խորամանկություններ:

Բարեբախտաբար, այսօր գրեթե բոլորի տանը կան օգնականներ, ու դրանցից ամենաանփոխարինելին լվացքի մեքենան է: Սակայն արդուկելու գործընթացը ոչ ոք չի չեղարկել, և եթե իմանաք հետևյալ հնարքները, կկարողանաք խուսափել նաև այդ գործից:

Ինչպես լավանալ հագուստը, որպեսզի հետո արդուկելու կարիք չլինի

Երբ հագուստը լցնում եք լվացքի մեքենայի թմբուկի մեջ, սառույցի մի քանի խորանարդիկ գցեք մեջը: Այդպես իրերը կհանեք հարթ վիճակում, առանց ծալվածքների:

Ընտրեք քամելու ամենաթույլ արագության ռեժիմը: Բնական է, որ այդպես իրերն ավելի ուշ կչորանան, սակայն արդյունքը կգոհացնի ձեզ:

Իրերը հանեք թմբուկից անմիջապես լվացքի ավարտվելուց հետո: Մի թողեք, որ դրաք երկար մնան ու ճմռթվեն:

Նախքան պարանին կախելը՝ լավ թափահարեք իրերը:

Եվ վերջում մի փոքրիկ խորամանկություն. եթե հագուստին այնուամենայնիվ մնացել եք ծալքեր, իսկ դուք շտապում եք, խոնավեցրեք տվյալ հատվածը և չորացրեք մազի հարդարիչով:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: