Ահա թե ինչի համար եմ լեզվիս տակ շաքարավազ ու աղ դնում… Հավանաբար չգիտեիք այս հնարքի մասին

Աղի և շաքարավազի համադրությունը լավագույն միջոցն է նրանց համար, ովքեր անքնությամբ են տառապում: Իմացեք, թե ինչպես կարելի է այս մեթոդի շնորհիվ արագ քնել:

Քրոնիկ անքնությունն ազդում է քնի որակի վրա, և ժամանակի հետ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ: Այդ դեքպում մարդը կարող է դժվարությամբ քնել կամ չքնել ողջ գիշեր, արթնանալ մի քանի անգամ: Արդյունքում հաջորդ օրը նա ունենում է էներգիայի պակաս: Ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսն անքնության հիմնական պատճառներից մեկն է:

Աղի և շաքարավազի համադրումը թույլ է տալիս վերահսկել սթրեսի հորմոնները և օգնում է քնել:

Բոլորիս էլ հայտնի է, որ աղի և շաքարավազի չափից ավել օգտագործումը վնաս է հասցնում օրգանիզմին, սակայն չափավոր քանակությամբ դրանց համադրությունն օգնում է.

պայքարել սթրեսի դեմ

լավացնել իմունիտետը

ավելի շատ էներգիա ստանալ

թեթևացնել գլխացավը

Բաղադրիչներ.

  • 1ճ.գ. ոչ ռաֆինացված ծովի աղ
  • 5թ.գ. շագանակագույն շաքարավազ

Խառնեք աղն ու շաքարավազը և խառնուրդը դրեք ստերիլիզացված բանկայի մեջ: Վերցրեք մի քիչ խառնուրդ և քնելուց առաջ դրեք լեզվի տակ, թույլ տվեք, որ այն դանդաղ լուծվի:

Փորձեք այս միջոցը և կկարողանաք ազատվել լարվածությունից և հանգիստ քնել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: