Ազատվեք լոգարանի սնկերից և բորբոսից առանց քիմիական նյութեր օգտագործելու

Լոգարանը` բնակարանի այն հայտնի տարածքն է, որտեղ կարող եք կարգի բերել ինքներդ Ձեզ, հանել հոգնածությունը և իհարկե ուղղակի լվացվել։ Եվ հաճելի է դա անել բացառապես մաքուր լոգարանում։ Թարմություն և մաքրություն` ահա թե ինչ է պետք այնտեղ, բայց լոգարանը տան ամենախոնավ անկյունն է, ուստի այնտեղ հաճախ են հաստատվում սնկեր և բորբոսներ և աստիճանաբար տարածվում է ամբողջ մակերեսի վրա։ Ամենակարևորը ժամանակին ազատվել նրանցից:

Բացի այդ, դա այնքան էլ հաճելի չէ և վնասակար է մարդու առողջության համար։ Իհարկե, խանութներում կարելի է գտնել կենցաղային քիմիական նյութեր, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից, բայց ինչպես գիտենք այդպիսի միջոցները ունեն բավականին տհաճ հոտ և կարող են առողջության համար ոչ պակաս վնասակար լինել, քան այն իչի դեմ  պայքարում ենք։Հետևաբար` շատ տնային տնտեսուհիներ նախընտրում են այս բնական միջոցները, որոնք հիանալի մաքրում են լոգարանը , աղտոտումից և մանրէներից և միևնույն ժամանակ չեն վնասում Ձեր առողջությանը։

Բաղադրիչները.  2 թ.գ. թեյի ծառի յուղ, + 2 բաժակ ջուր, + 2 թ.գ. ալկոհոլ։

Պատրաստումը և օգտագործումը.

1 Բոլոր բաղադրիչները լցնել շշի մեջ և լավ թափահարել:

2 Այս միջոցները ցողել խնդրահարույց հատվածներում և թողնել 10 րոպե։

3 Հետո լվանալ սովորականի պես։

Թեյի ծառի յուղն ունի ուժեղ ախտահանող հատկություն, իսկ ալկոհոլը դրա լուծույթն է, որը սպանում է մանրէներին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ nor-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: