«Ադրբեջանցիներն առանց մի կրակոցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից»․ Ժիրայր Սեֆիլյան

«Ադրբեջանցիներն առանց մի կրակոցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մենք ստիպված ենք քաղաքական Սարդարապատ կազմակերպելով, ինքնակազմակերպվելով ձևավորելու «Ազգ-բանակ» միություն»,- այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Վաղը՝ մայիսի 8-ը, բոլորիս համար միշտ եղել է նշանակալից օր, սակայն մեր սիրելի քաղաքը գերված վիճակում է։ Մենք վստահ ենք, որ մեր ձևավորելիք «Ազգ-բանակով» Ադրբեջանին պարտադրելու ենք, ինչպես իրենք մեզ պարտադրեցին, առանց կրակոցի դուրս գալ այդ շրջաններից։ Նրանք առանց մի կրակոցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից։ Մեր սիրելի քաղաքաները հետ ենք բերելու առանց մեծ ճիգեր թափելու»,- նշեց Սեֆիլյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: