Ադրբեջանի Խանութներում Հայկական Արտադրության Ծխախոտներ Են Հայտնվել (Տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ադրբեջանի բնակիչը պատմում է երկրի խանութներում հայկական արտադրության ծխախոտի հայտնվելու մասին:

«Արտադրված է Հայաստանում»,- ասում է ադրբեջանցին հայկական AKHTAMAR ծխախոտի մասին և հավելում. «Այն վաճառվում է Ադրբեջանում։ Ես ծխախոտ չեմ ծխում, սա իմ ծանոթներից մեկը ցույց տվեց, և ես կիսվելու համար նրանից վերցրի»:

Տեսանյութի մեկնաբանություններում հայ օգտատերերը գրել են, որ տուփը դատարկ է, ինչը նշանակում է, որ բոլոր ծխախոտները ծխել են:

Բաքվի խանութներում հայկական "Ախթամար" ծխախոտներ են հայտնվել 😎😃

Опубликовано Alen Ghulyan Четверг, 26 сентября 2019 г.

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: