«Привет», Grand Candy։ Տուփով «Халва» եմ առել ձեր խանութից…

Գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Привет», Grand Candy։ Տուփով «Халва» եմ առել ձեր խանութից։

Երբ բանը տառին, բառին է հասնում, հայերենը ինչու՞ է դառնում անկարևոր, և երևակվում է հօգուտ բիզնեսի սպառողին մոլորեցնելու ձգտումը։

Մտքովս չի անցնում հայրենասիրության դաս տալ, բայց պետական լեզվի նկատմամբ պատասխանատվություն պիտի՞ լինի։

ՀՀ լեզվի մասին օրենքը գործում է, կարծեմ։

Որքան էլ քաղցր փաթեթավորեք, չի ուտվում նման «հայրենասիրությունը»։

Չեք հավատում, ձեր ապրանքի տեսականին նայեք՝ ճնշող մասը օտարանուն է, օտարատառ, օտարահաճո։

Понравилась статья? Поделиться с друзьями: