2 շատ հետաքրքիր և արագ աղցան՝ հատուկ Ամանորի տոնական սեղանի համար… հավատացնում ենք, որ դրանք սեղանից կանհետանան առաջինը

Ներկայացնում ենք 2 հրաշալի աղցանի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել Ամանորի սեղանին մատուցելու համար:

Աղցան 1

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • գազար՝ կորեական ձևով՝ 200գ
  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 200գ
  • պինդ պանիր՝ 100գ
  • ձու՝ 4 հատ
  • սխտոր՝ 1 պճեղ
  • կանաչ սոխ՝ 1 կապ
  • սամիթ՝ 1 կապ
  • սև աղացած պղպեղ
  • մայոնեզ
  • աղ

Պատրաստման եղանակ.

Կորեական գազարը մանրացնել՝ ձողիկները մի քանի կտորների բաժանելով:

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

Ծովախեցգետնի ձողիկները և եփած ձուն խորանարդաձև կտրատել:

Կանաչին մանրացնել, սխտորը ճզմել:

Միացնել բոլոր բաղադրիչները և մայոնեզ ավելացնել, համեմել աղով և պղպեղով: Խառնել և մատուցել:

Աղցան 2

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • եփած հավի կրծքամիս
  • 400գ շամպինյոն
  • 2 հատ սոխ
  • 3 հատ եփած ձու
  • 100գ պինդ պանիր
  • 0.5 բաժակ աղացած ընկույզ
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ.

Շամպինյոնն ու սոխը կտրատել, առանձին տապակել:

Եփած հավի միսը խորանարդիկների կտրատել:

Ձուն եփել, անցկացնել քերիչով:

Բոլոր բաղադրիչները միացնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել ընկույզը, մայոնեզը: Խառնել:

Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և շուրջը լցնել աղցանը՝ թեթևակի սեղմելով բաժակին: Հետո զգուշորեն հանել բաժակը և զարդարել աղցանը՝ կանաչիով և զեյթունով:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: